«Faktxeber». Նախագահական ընտրություններից հետո Ադրբեջանի իշխանությունները լուրջ արտաքին քաղաքական խնդիրների հետ են բախվել
Վերջին երկու ամիսների ընթացքում Ադրբեջանի իշխանությունները լուրջ արտաքին քաղաքական խնդիրների հետ են բախվել: ԱՄՆ-ն խայտառակեց Ադրբեջանը՝ անվանելով նախագահական ընտրությունները ոչ ժողովրդավարական, Ռուսաստանն էլ իր երկրում գտնվող ադրբեջանցիների նկատմամբ ճնշումներ սկսեց: Այս մասին գրում է ադրբեջանական «Faktxeber» կայքը:
Հոդվածում նշվում է նաև, որ ՌԴ-ն զգուշացրել է Բաքվին Ղարաբաղում պատերազմական գործողություններ չսկսել: Այս ամենի պատճառով էլ Ադրբեջանը կրկին դիմել է Թուրքիային:
«Հանրահավաքների ժամանակ ընդդիմությունը Թուրքիայի դրոշը ձեռքերին քննադատում էր իշխանություններին: Մյուս կողմից էլ Թուրքիան Շվեցարիային խնդրեց մեծացնել ջանքերը Հայաստանի հետ Թուրքիայի միջև հարաբերությունները կարգավորելու ուղղությամբ: Չնայած, որ Ադրբեջանի առաջնորդի՝ Անկարա կատարած այցից մեկ օր էր անցել: Այս ամենը խոսում է այն մասին, որ Ադրբեջանի արտաքին քաղաքականությունը բավականին ողբալի վիճակում է, իսկ Իլհամ Ալիևի՝ Թուրքիա կատարած այցը պետք է գնահատել որպես անելանելի իրավիճակ»,-գրում է կայքը:
Ինչպես նշում է հեղինակը՝ Ադրբեջանի վարած հակաիրանական քաղաքականությունը, որն ուղղված է արևմտյան պետությունների և միջազգային հրեական լոբբիի ուշադրությունն իր կողմը գրավելուն, նույնպես մարում է: Վերջին իրադարձությունները ցույց տվեցին, որ արդեն Իրանն էլ է հոգնել Ադրբեջանի կողմից իրանական խաղաքարտի չարաշահումից, և 2 օրով փակելով սահմանային անցակետերը, Իրանի կառավարությունը ցանկացավ Ադրբեջանի իշխանությանը ցույց տալ, որ Իրանն այլևս մտադիր չէ միակողմանի հարգանք ցուցաբերել:
«Հաշվի առնելով այս բոլորը, կարող ենք ասել, որ Ադրբեջանի ներկայիս իշխանությունների վարած քաղաքականությունը ողբալի վիճակում է: Ժամանակը ցույց կտա, թե հասարակական հիմք չունեցող կառավարությունն ինչքան կկարողանա գոյատևել այս վիճակում»,- գրում է ադրբեջանական կայքը:
Լրահոս
Տեսանյութեր
Ուզում են երկիրը Հյուսիսային Կորեա սարքեն, մենք էլ դառնանք իրենց համբալները. Բողոքի ակցիա