Հայոց ցեղասպանության 100-ամյա տարելից. Մշակույթի տարբեր ոլորտներում կիրականացվեն մի շարք ծրագրեր
2014 թ. մշակութային քաղաքականության առանցքային ուղղություններից մեկը կլինի հուշարձանների պահպանության հիմքերը ամբողջականացնող ենթակառուցվածքների ստեղծումը (գիտագործնական և ուսումնական կենտրոն, տեսչություն), հատուկ ուշադրություն կդարձվի երգչախմբային արվեստի զարգացմանը, Ցեղասպանության 100-ամյա տարելիցին ընդառաջ կիրականացվեն մի շարք ծրագրեր մշակույթի տարբեր ոլորտներում: Այս մասին նախագահ Սերժ Սարգսյանի հետ հանդիպման ժամանակ զեկուցել է մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանը:
Նշենք, որ նախարարության կայքի տեղեկացմամբ, նախագահ Սերժ Սարգսյանն այսօր այցելել է ՀՀ մշակույթի նախարարություն, որտեղ խորհրդակցություն է անցկացրել նախարարության ղեկավար անձնակազմի հետ: Խորհրդակցության ընթացքում զեկույցներով են հանդես եկել ՀՀ մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանը, նախարարության աշխատակազմի ղեկավար Սերգեյ Ավետիսյանը, փոխնախարարներ Արև Սամուելյանը և Արթուր Պողոսյանը:
Հ. Պողոսյանը նաև զեկուցել է, որ նախարարության գործունեության գլխավոր ուղղություններից մեկը կշարունակի մնալ միջազգային մշակութային համագործակցությունը և հատկապես ժողովրդական դիվանագիտության մակարդակով` հաշվի առնելով տարբեր երկրների այսօր ծավալվող ակտիվ պայքարը ազգային արժեքների, ըստ էության` ժողովուրդների ազգային ինքնության համար:
Լրահոս
Տեսանյութեր
Եթե Ադրբեջանը վստահ է, ինչո՞ւ է դատական գործընթացները դադարեցնելու մասին գաղափար առաջ քաշում