Milliyet. Թուրքիան հայ-թուրքական սահմանի հնարավոր բացման ազդակներ է տալիս
Թուրքական լրատվամիջոցները շարունակում են օրակարգում պահել հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման թեման, որն անընդհատ թարմացվում է Թուրքիայի արտգործնախարար Ահմեթ Դավուօղլուի հայտարարություններով:
Այս անգամ թեմային անդրադարձել է թուրքական «Միլլիյեթ» պարբերականը` գրելով «Անկարան Հայաստանի հետ սահմանի հնարավոր բացման ազդակներ է տալիս: Իսկ սահմանի բացումն էլ պայմանավորում է Ադրբեջանի հետ Հայաստանի հարաբերություններով»:
Պարբերականը, ներկայացնելով Ադրբեջանի և Հայաստանի նախագահների Վիեննայի հանդիպումից առաջ թուրքական կողմի հանդիպումները (Ալիևի այցը, Դավութօղլուի հանդիպումը ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերրիի հետ), նշում է, որ Ալիև-Սարգսյան հանդիպման ժամանակ համաձայնություն է ձեռք բերվել 2013 թվականի վերջում տարածաշրջանում աշխատանքներ սկսելու վերաբերյալ: Իսկ Հայաստանի և Ադրբեջանի արգործնախարարները դեկտեմբերի 5-6-ին հանդիպելու են Կիևում՝ հիմնախնդրի կարգավորման հարցում մտքեր փոխանակելու համար:
Նշվում է, որ Անկարան պատրաստ է Հայաստանի հետ կարգավորման գործընթացին, որը ներառում է նաև սահմանների բացումը: Բայց միևնույն ժամանակ այդ գործընթացի առաջխաղացման ընթացքում շարունակելու է Ադրբեջանի հետ համաձայնեցված քաղաքականություն վարել:
Թերթը հայտնում է, որ Թուրքիայի արտգործնախարար Դավութօղլուն ղարաբաղյան հարցը բարձրացնելու է նաև Ռուսաստանում, ուր մեկնելու է վարչապետ Էրդողանի հետ միասին:
Լրահոս
Տեսանյութեր
Ուզում են երկիրը Հյուսիսային Կորեա սարքեն, մենք էլ դառնանք իրենց համբալները. Բողոքի ակցիա