Բակո Սահակյանն այցելել է հեռախոսամարաթոնի կազմակերպիչներին
Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը աշխատանքային այցով մեկնել է Փարիզ:
Երկրի ղեկավարը երեկ այցելել է «Հայաստան» համահայկական հիմնադրամի «Հեռուստամարաթոն-2013»-ի շրջանակներում ընթացող համաեվրոպական հեռախոսամարաթոնը կազմակերպող գլխավոր գրասենյակ:
Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչության հաղորդմամբ, Նախագահ Սահակյանը երախտագիտություն է հայտնել «Հայաստան» համահայկական հիմնադրամի Ֆրանսիայի գրասենյակի ողջ անձնակազմին` հիմնադրամի Ֆրանսիայի մասնաճյուղի տնօրեն Պետրոս Թերզյանի գլխավորությամբ, բոլոր կամավորներին, ովքեր անմիջական մասնակցություն են ունենում հեռախոսամարաթոնին` ընդգծելով, որ Եվրոպայի հայությունը միշտ եղել է Արցախի կողքին` ըստ ամենայնի սատարելով մեր հանրապետությանը:
Լրահոս
Տեսանյութեր
Եթե Ադրբեջանը վստահ է, ինչո՞ւ է դատական գործընթացները դադարեցնելու մասին գաղափար առաջ քաշում