Դամասկոսում սիրիական բանակի հայ զինծառայողի դին է հայտնաբերվել
Երեք օր ուսումնասիրություններից և որոնումներից հետո նախօրեին հայտնաբերվել է սիրիական բանակի զինծառայող, 1988-ին ծնված Հակոբ Տեր Ղազարյանի դին: Այս մասին հաղորդում է «Բերիո նյուզ»-ը:
Աղբյուրի փոխանցմամբ` նոյեմբերին 18-ին զինյալ ընդդիմադիրների ականի թիրախ է դարձել Դամասկոսի Հարասթա (մայրաքաղաքի հյուսիսը) շրջանում գտնվող զինվորական կարևորագույն կենտրոններից մեկը՝ բանակի զինվորական կառքերն ու հրասայլերը վերանորոգելու վարչական երկու շենքերը:
Պայթյունի հետևանքով կենտրոնի երկու շենքերն ամբողջությամբ փուլ են եկել, տասնյակ զոհեր ու վիրավորներ են եղել: Զոհերի ինքնությունը դժվարությամբ է պարզվել, ինչի համար պահաջվել է երեք օր:
Նախորդիվ`
Հալեպի հայահոծ շրջանում հրթիռ է արձակվել. մի կին է զոհվել
Հրթիռակոծության հետևանքով սիրիական բանակում ծառայող հայ զինվոր է վիրավորվել