Վ. Հոկտանյան. Հայաստանի ու Եվրամիության միջև անհրաժեշտ է անկեղծ երկխոսություն
Հայաստանի` Մաքսային միությանը միանալու մտադրություն հայտնելուց հետո Հայաստան-Եվրամիություն երկխոսությունը չի ընդհատվի: «Վարշավայից դեպի Վիլնյուս. խաչմերուկներում՝ Հայաստան և Վրաստան» թեմայով քննարկման ժամանակ նման վստահություն հայտնեց «Թրանսփարենսի ինթերնեյշնլ» հակակոռուպցիոն կենտրոնի գործադիր տնօրեն Վարուժան Հոկտանյանը:
Նա նախ իր խոսքում ներկայացրեց Հայաստանում 2012- 2013 թթ. կայացած ընտրությունների ժամանակ իրենց կողմից արձանագրած խախտումները, ապա նշեց, որ եվրոպական կառույցները աչք են փակել այդ խախտումների վրա: «Եթե շարունակվեն ընտրությունների ժամանակ նման կեղծիքները, խախտումները, Հայաստանի ու Եվրամիության միջև ընթացող երկխոսության անկեղծությունը հարցականի տակ կդրվի: Կարևոր է անկեղծ երկխոսությունը, որպեսզի մեր այս իրավիճակը կարողանանք շտկել»,- ընդծեց Վ. Հոկտանյանը: