Վարդան Պետրոսյանի մասնակցությամբ վթարից տուժած կողմը խնդրել է հանրությանը ազգովի նախաքննություն չկատարել

Հեղինակ` Հասմիկ Համբարձումյան

Եղվարդ-Երևան ճանապարհին հոկտեմբերի 20-ին տեղի ունեցած վթարի փաստով հարուցված քրեական գործի շրջանակներում տուժող ճանաչված «Նիվա» մակնիշի ավտոմեքենայի վարորդ Արթուր Հակոբյանի նոր փաստաբան Ռուբեն Բալոյանը վստահ է՝ առանց հիմքերի հնարավոր չէր, որ Վարդան Պետրոսյանի նկատմամբ կալանք կիրառվեր:

Նկատենք՝ Ռուբեն Բալոյանը, որը նախկինում աշխատել է որպես Երևան քաղաքի քննչական վարչության ճանապարհատրանսպորտային պատահարների քննությամբ զբաղվող քննիչ, Հանրապետությունում ավտովթարների գործերով զբաղվող հայտնի փաստաբաններից է:

Panorama.am-ի թղթակցի հետ զրույցում Ռուբեն Բալոյանն ասաց, որ երեկ, նոյեմբերի 21-ին Վերաքննիչ դատարանում բողոքի քննության ժամանակ ինքը խնդրել է իրեն ևս տրամադրեն այն փաստաթղթերը, որոնք կան պաշտպանական կողմի մոտ, որպեսզի կողմերը ներկայացված լինեն հավասար սկզբունքներով:

Փաստաբան Բալոյանն այս պահին հրաժարվում է նախաքննության տվյալներ հրապարակել, քանի որ հակառակը կարող էր խոչընդոտել նախաքննությանը: «Նախաքննության տվյալներ հրապարակելը կխոչընդոտի քննությանը և բոլորիս էլ պետք է արդար նախաքննություն: Թե չէ, ստացվում է, որ ազգովի նախաքննություն են կատարում, ինչը անընդունելի է: Մենք պետք է հնարավորություն տանք քննչական մարմնին կատարել օբյեկտիվ նախաքննություն», -մեզ հետ զրույցում նկատեց փաստաբանը:

Մեր խնդրանքով անդրադառնալով պաշտպանական կողմի այն հայտարարությանը, թե «Նիվա» մակնիշի կողային հայելիները բացակայել են, Բալոյանն ասաց, որ դա չհիմնավորված փաստ է, որը չպետք է դառնա «համաժողովրդական քննության առարկա»: «Ի՞նչ է նշանակում հայելիներ չեն եղել, բայց ինչի՞ հայելիներ չեն եղել: Իսկ ո՞վ է ասում, որ հայելիներ չեն եղել: Դա նույնն է, որ ես ասեմ՝ «ԲՄՎ»-ի առջևի լապտերների վրա ապակիներ չեն եղել: Ես չունեմ դրա իրավունքը: Եթե փորձաքննությամբ կպարզեն դա, նոր միայն այդ փաստը կհամարենք ապացուցված», -նկատեց փաստաբանը:

Տուժող կողմի համար, ըստ Բալոյանի, անընդունելի են մամուլում կոպիտ արտահայտություններով հրապարակումները, մասնավորապես, նա մատնանշեց ԶԼՄ-ներից մեկում տպագրված մի արտահայտություն՝ ««Նիվա»-ի մեջ խցկել են 6 հոգի մարդու»:

«Ի՞նչ է նշանակում խցկել են, չի կարելի նման վերաբերմունքի արժանացնել մարդկանց», - տարակուսած է տուժող կողմի ներկայացուցիչը: Նա պնդում է՝ ուղևորների քանակը և այս դեպքում, և ընդհանրապես, չի կարող վթարի պատճառ հանդիսանալ: Փաստաբանն ասաց, որ ինքը ընդամենը մեկ օր է, ինչ ներգրավվել է գործում, հետևաբար չի կարող գնահատականներ կամ դիտարկումներ ներկայացնել: Սակայն մինչև գործի նյութերին ծանոթանալը, նա ուսումնասիրել է վթարի մասին Գագիկ Շամշյանի լուսանկարները, որոնցում պարզ երևում է, որ «ԲՄՎ»-ի վարորդը կանգնած է հողածածկ գոտում: Իսկ դա, ըստ Բալոյանի, նշանակում է, որ բախման տեղը երթևեկելի մասից դուրս է, մինչդեռ պաշտպանական կողմը պնդում է, որ բախումը եղել է երթևեկելի մասում:

Փաստաբանի փոխանցմամբ, տուժող կողմին՝ Հակոբյանների ընտանիքին, հետաքրքրում է բացառապես օբյեկտիվ քննությունը և նաև այն, որ «անհարկի քննարկումներ չլինեն»:

«Տուժող կողմը խնդրում է, որ մեղավորության հարցը չդրվի համընդհանուր քվեարկության: Քվեարկությամբ չի որոշվելու մեղավորությունը, բայց այնպիսի տպավորություն է, որ ազգովի նախաքննություն ենք կատարում: Չի կարելի: Տուժող կողմի ողբերգությունը առ այսօր չի շահարկվել, բայց սիրված դերասան անունը շահարկում են: Չի կարելի սրանով վրդովեցնել տուժող կողմին: Եկեք կոռեկտ լինենք մեր հայտարարությունների մեջ. կա նախաքննության մարմին, թող միջնորդություններ ներկայացնեն ու պետք չէ անհարկի, վաղաժամ հանդես գալ հայտարարությամբ ու ավելորդ մեկնաբանություններ անել», -մեզ հետ զրույցում հայտարարեց փաստաբան Բալոյանը:

Նշենք, որ նոյեմբերի 21-ին Վերաքննիչ դատարանը անփոփոխ է թողել Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի որոշումը, և Վարդան Պետրոսյանը կշարունակի մնալ կալանքի տակ: Պետրոսյանի փաստաբան Նիկոլայ Բաղդասարյանը հայտարարել է, որ դիմելու է Վճռաբեկ դատարան՝ հասկանալու, թե ինչու են առանց հիմքերի կալանավորել իր պաշտպանյալին։ «Ես ուզում եմ մի բան անել, որ այս գործը գնա հաշտության, որովհետև երկու մարդ է մահացել: Եթե այդքան բանը չեն հասկանում քննիչը կամ իր վերադասները, ես այդքան բանը հասկանում եմ»,- դատական նիստից հետո ասել էր փաստաբանը:

Նախորդիվ`

Վարդան Պետրոսյանը ցուցմունք է տվել ու ասել , որ հրաժարվում է մասնակցել քննիչ Հակոբյանի քննչական գործողություններին

«Դեռասանն, մեյմունություն է անում». Վ. Պետրոսյանի փաստաբանը ոստիկանապետին խնդրում է պատժել քննիչ Հակոբյանին

Վարդան Պետրոսյանի կալանքի որոշման դեմ բողոքը Վերաքննիչ դատարանում կքննվի նոյեմբերի 21-ին

Վարդան Պետրոսյանի կալանքի մասին որոշումը դատարանը ընդունել է խախտումներով. Փաստաբանը թվարկում է դրանք



Աղբյուր` Panorama.am
Share |
Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

17:53
Բնակարանային գողությունը բացահայտվել է դատագենետիկական փորձաքննության եզրակացության արդյունքում
Այս տարվա  հունիսի 1-ին` ժամը 10։30-ին, անհայտ անձը Երևան քաղաքի Մամիկոնյանց փողոցի բնակարաններից մեկի պատուհանից ապօրինի մուտք էր գործել...
Աղբյուր` Panorama.am
17:44
Հայտնի են 2025 թվականի տարվա թռչնի քվեարկության արդյունքները
Հայտնի են «Տարվա թռչուն 2025» քվեարկության արդյունքները։ Ձայները բաժանվել են հետևյալ կերպ. 1․ Հայկական որոր (Larus armenicus)՝...
Աղբյուր` Panorama.am
17:30
Թալանում ու թալանում են, խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին
Այս տարվա ընթացքում առաջին անհրաժեշտության տարբեր ապրանքներ, ծառայություններ թանկացել են, թեև ոչ աշխատավարձը, ոչ թոշակը գրեթե չի բարձրացել։...
Աղբյուր` Panorama.am
17:30
ՃՏՊ Աշտարակ-Ապարան ավտոճանապարհին․ կան տուժածներ
Նոյեմբերի 22-ին, ժամը 15:28-ին Արագածոտնի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Աշտարակ-Օհանավան...
Աղբյուր` Panorama.am
16:59
2024 թ.-ին մեկնարկած թանկացումներն ավելի մեծ թափով կշարունակվեն 2025 թ.-ին
Չկարողանալավ տնտեսության մեջ իրական աճ ապահովել՝ Հայաստանի կառավարությունը որդեգրել է ծառայությունների, գների թանկացման և հարկերի բարձրացման...
Աղբյուր` Panorama.am
16:37
Սիսիան-Կապան ավտոճանապարհին ավտոցիստեռնը բախվել է բետոնե արգելապատնեշին, վնասել ջրագիծը և հայտնվել Որոտան գետում
Նոյեմբերի 22-ին, ժամը 11:10-ին Սյունիքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Շամբի ՀԷԿ-ի...
Աղբյուր` Panorama.am
16:37
Նոր կառուցվող էլիտար շենքի շինհրապարակում բետոնախառնիչը կողաշրջվել է. Կա վիրավոր
Այսօր՝ նոյեմբերի 22-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում: Shamshyan.com-ը հայտնում է, որ ժամը 12:40-ի սահմաններում Արշակունյաց 23/7...
Աղբյուր` Panorama.am
16:30
Հոկտեմբեր ամսվա տաք մեկնարկը և ցրտաշունչ ավարտը
Օդի միջին ամսական ջերմաստիճանը Հայաստանում կազմել է 7․1°C
Աղբյուր` Panorama.am
16:25
Հայաստանի հավաքականն Ազգերի լիգայի փլեյ-օֆֆում կխաղա Վրաստանի հետ
Նոյեմբերի 22-ին ՈւԵՖԱ-ի շտաբ-բնակարանում՝ շվեյցարական Նիոն քաղաքում, կայացել է ՈՒԵՖԱ Ազգերի լիգայի B/C լիգաների փլեյ-օֆֆի վիճակահանությունը։...
Աղբյուր` Panorama.am
16:11
Մարությանը համաձայնեց բանավիճել Տիգրան Ավինյանի հետ
«Սիրելի հայրենակիցներ, Ընդունում ենք Factor TV-ի առաջարկը՝ բանավեճ անցկացնել Տիգրան Ավինյանի հետ՝ իշխանության բերած տրանսպորտի թանկացման...
Աղբյուր` Panorama.am
15:41
Ալեն Սիմոնյանը Վիետնամից լուսանկար է հրապարակել ընդդիմադիր պատգամավորի հետ
Ալեն Սիմոնյանի գլխավորած պատվիրակությունը պաշտոնական այցով Վիետնամում է։ Ալեն Սիմոնյանն ինսթագրամի սթորի բաժնում ակտիվորեն լուսակարներ է...
Աղբյուր` Panorama.am
15:35
Հայաստանում ալկոհոլից կախվածությամբ հաշվառված է 6312 անձ. ԱՆ
Ալկոհոլը հոգեակտիվ, տոքսիկ նյութ է և կարող է կախվածություն առաջացնել։  Այն խաթարում է կենտրոնական նյարդային համակարգի աշխատանքը՝ մեծացնելով...
Աղբյուր` Panorama.am
15:24
«Արտաշատ» ԲԿ-ում կրքերը չեն հանդարտվում. կլինի վարչական հատվածի փոփոխություն
«Արտաշատ» ԲԿ-ում կրքերը չեն հանդարտվում։ Այսօր կենտրոն է շտապել առողջապահության նախարարի պաշտոնը զբաղեցնող Անահիտ ավանեսյանը։...
Աղբյուր` Panorama.am
15:17
Սանիտարահիգիենիկ նորմերի կոպիտ խախտումներ հանրային սննդի կետում
Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի ղեկավարի որոշմամբ կասեցվել է անհատ ձեռնարկատեր Լուսիկ Կարապետյանին պատկանող հանրային սննդի օբյեկտի...
Աղբյուր` Panorama.am
14:37
Վանաձոր-Դիլիջան ճանապարհին բեռնատար է այրվել
Լոռու մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն նոյեմբերի 22-ին, ժամը 11:28-ին ահազանգ է ստացվել, որ Վանաձոր-Դիլիջան...
Աղբյուր` Panorama.am
14:27
Արմենուհի Հարությունյանն ազատվել է փոխնախարարի պաշտոնից
Նիկոլ Փաշինյանի որոշմամբ, արդարադատության նախարարի տեղակալի ժամանակավոր պաշտոնակատար Արմենուհի Հարությունյանն ազատել է զբաղեցրած պաշտոնից:...
Աղբյուր` Panorama.am
14:10
Հայրենի՞ք, հա՞յ, մարդկային կյա՞նք... դուք տենց բաներ չեք լսել. Մամիջանյանը՝ ՔՊ-ին
«Սպասում եք անցած անգամվա նման կես տարի տանջեք մարդկանց Բաքվի բանտում ու ընտրություններից մի քանի շաբաթ առաջ գերիների առողջության գնով մի երկու ձայն ավել պոկեք»
Աղբյուր` Panorama.am
13:59
ԱԺ նախագահի հայտարարությունը՝ Նարեկ Զեյնալյանի հրաժարականի դիմումի մասին
ՀՀ ԱԺ նախագահը հայտարարություն է տարածել ԱԺ պատգամավոր Նարեկ Զեյնալյանի հրաժարականի դիմումի մասին։  ««Ազգային ժողովի...
Աղբյուր` Panorama.am
13:49
Ադրբեջանին և Թուրքիային անհրաժեշտ է, որ Փաշինյանի միջոցով Հայաստանը դառնա պանթյուքիզմի ֆուռերի համար «պռոխոդնոյ դվոր». Շարմազանով
«Նիկոլ Փաշինյանը Հայստանը տանում է դեպի վերջնական գահավիժման, Երրորդ հանրապետության դե ֆակտո և դե յուրե կործանում,  դեպի Հայաստանի...
Աղբյուր` Panorama.am
13:27
Գարիկ Սարգսյանը չի թույլատրում Վեդիում կազմակերպել «Կատարյալ ապուշը» ֆիլմի ցուցադրությունը. Տիգրան Նալչաջյան
Արդեն երկու անգամ Վեդու համայնքապետարանը թույլ չի տալիս քաղաքում ցուցադրել ռեժիսոր Տիգրան Նալչաջյանի «Կատարյալ ապուշը» ֆիլմը։...
Աղբյուր` Panorama.am
13:13
Կկատարվի քահանայական ձեռնադրություն
Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի տարբեր կառույցներում սպասավորող վեց սարկավագներ կարժանանան քահանայական օծման և ձեռնադրության
Աղբյուր` Panorama.am
13:07
Ջերմաստիճանը կնվազի 6-10 աստիճանով
Երևանում նոյեմբերի 22-ի ցերեկը, 23-24-ին, 27-ի ցերեկը սպասվում է առանց տեղումների եղանակ։ Նոյեմբերի 25-26-ին, 27-ի գիշերը սպասվում են...
Աղբյուր` Panorama.am
12:53
Ալեքսիս Օհանյանը ցուցադրել է գերհազվագյուտ հայկական մետաղադրամ
Ամերիակահայ գործարար, Reddit-ի հիմնադիր Ալեքսիս Օհանյանը X սոցիալական ցանցում (նախկինում՝ Twitter) ցուցադրել է Արտաշեսյանների տոհմից Մեծ Հայքի...
Աղբյուր` Panorama.am
12:33
Թափառող շների վրա կրակած տղամարդը ներկայացել է ոստիկանություն
Նոյեմբերի 10-ին հաղորդում էր ստացվել Համայնքային ոստիկանության Արթիկի բաժնում: Կենդանապաշտպանները հայտնել էին, որ նախորդ օրը Արթիկի Լմբատ-2...
Աղբյուր` Panorama.am
12:31
Ռոնալդուն նշել է ռեկորդ, որը չի ցանկանում գերազանցել
Կրիշտիանու Ռոնալդուն մի քանի ամիս առաջ բացել է իր YouTube ալիքը։ Պորտուգալացին կայծակնային արագությամբ ձեռք է բերել բաժանորդներ. այժմ ալիքին...
Աղբյուր` Panorama.am
12:16
Գերմանիայի ԱԳ նախարար Անալենա Բարբոքը Բաքվում կայացած COP29-ի ժամանակ սուր քննադատության է ենթարկել Ադրբեջանին
Գերմանիայի ԱԳ նախարար Անալենա Բերբոքն Ադրբեջանում ընթացող ՄԱԿ-ի Կլիմայի փոփոխության համաժողովի (COP29) 29-րդ նստաշրջանում իր առաջին...
Աղբյուր` Panorama.am
11:37
Visa-ն խտրականություն է դնում ԶԼՄ-ների միջև՝ սահմանափակելով աշխատանքը
«Պարզում ենք, թե ինչ սկզբունքով են ընտրվել ԶԼՄ–ները, որոնց հասանելի կլինեն ֆորումի բանախոսները»։
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին
17:35 22/11/2024

Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}