Փոքրիկ Լիզայի բուժման համար ֆեյսբուքյան աճուրդ է սկսել (տեսանյութ)
5 տարեկան Լիզայի բուժման համար դրամահավաքը շարունակվում է. արդեն մեկնարկել է «Նախատոնական հրաշք» անվանումով բարեգործական ֆեյսբուքյան աճուրդ, որից ստացված գումարների մի մասը կուղղվի Լիզայի և ևս երեք երեխաների բուժմանը: Այդ մասին Panorama.am-ին տեղեկացրեց աճուրդի կազմակերպիչներից Արևիկ Բադալյանը:
«Մոտեցող տոների կապակցությամբ մարդիկ աճուրդում առաջարկվող իրերի շարքից կարող են իրենց նվերներն ընտրել՝ միաժամանակ նպաստելով փոքրիկների առողջացմանը: Երեխաների առողջացման համար շատ մեծ քայլ կատարած կլինեն», մեզ հետ զրույցում ասաց Արևիկ Բադալյանը` նշելով, որ աճուրդը կազմակերպվում է Առողջ մանկություն հիմնադրամի նախաձեռնությամբ:
Բացի այդ, նա տեղեկացրեց նաև, որ Լիզայի բուժման գործին միացել է նաև Կոմիտասի անվան կամերային երաժշտության տան անձնակազմը. դեկտեմբերի 25-ին Կամերային երաժշտության տանը Հայաստանի պետական կամերային նվագախումբը և «Հովեր» կամերային երգչախումբը հանդես կգա համերգով, որից ստացված ողջ հասույթը կուղղվի փոքրիկ Լիզայի բուժման ծախսերին:
Նկատենք, որ օրերս «Արթբրիջ»-ում մարդիկ 161 հազար դրամի հանգանակություն տվեցին Լիզայի բուժման համար և «Skype»-ի միջոցով կարողացան տեսնել երեխային, խոսել նրա մայրիկի հետ:
Panorama.am-ը Լիզայի առողջական վիճակին բազմիցս է անդրադարձել. տեղեկացրել ենք, որ երեխայի մոտ գլխուղեղի ուռուցք է հայտնաբերվել: Երևանում վիրահատությունից հետո բժիշկները խորհուրդ էին տվել բուժումը շարունակել արտերկրում, քանի որ այստեղ այդ հնարավորությունները չկան: Բազմաթիվ բարի մարդկանց նվիրատվությունների օգնությամբ Մոսկվայում երեխավիրահատվեց և այժմ արդեն քմիոթերապիայի 5-րդ փուլը պետք է անցնի: Բժիշկներն ասել են, որ սա ամենաբարդ փուլն է և երկար է տևելու: Մինչ այժմ Պողոսյանների ընտանիքին օգնել են «Կ. Խաբենսկու» անվան ռուսական բարեգործական հիմնադրամը և 5000 ԱՄՆ դոլարով «Նվիրիր կյանք» հիմնադրամը: Սակայն այժմ նրանք չեն կարող օգնել և Պողոսյանների ընտանիքը դարձյալ օգնության կարիք ունի:
Մարդիկ, ովքեր կցանկանան օժանդակություն տալ ներկայացնում ենք Լիզայի հայրիկի՝ Դավիթ Պողոսյանի անունով բացված հաշվեհամարի տվյալները.
ՎՏԲ - Հայաստան Բանկ
AMD 16004052756801
USD 16004052756802
EUR 16004052756803
RUR 16004052756804
Արտերկրից փոխանցումները կարելի է անել հետևյալ կերպ «VTB BANK» (ARMENIA) CJSC Yerevan, Armenia SWIFT: ARMJAM22
Ովքեր ունեն ARCA կրեդիտ քարտ, կարող են arca.am-ում գրանցել իրենց քարտը, որպեսզի օնլայն կատարեն փոխանցումները: 16 նիշանոց թիվն է` 9051210205309960
«Մենք բոլորս հոգեպես քեզ հետ ենք». Մարդիկ օգնում են փոքրիկ Լիզային
5-ամյա Լիզայի վիճակը վատացել է. Հայրը դեռ օգնություն է խնդրում
5-ամյա Լիզան բարեգութ մարդկանց օգնության կարիքն ունի. Մետաստազները տարածվում են
«Նվիրիր կյանք»-ը Լիզայի բուժման համար գումար է փոխանցել, սակայն անհրաժեշտ է ավելին (լուսանկար)
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին