Գյումրին, հնարավոր է, վերանվանվի Ալեքսանդրապոլ
«Ռուսական քաղաքական շրջանակներում խոսվում է, որ Պուտինի այցից հետո, ըստ ամենայնի, Գյումրին դարձյալ կվերանվանվի Ալեքսանդրապոլ:
«Գյումրիի «Շիրակ» օդանավակայանում վայրէջքի պատրաստվող, Հայաստանն ամբողջովին ՀՕՊ համակարգի հովանոցով ծածկող, 102-րդ ռազմաբազան ընդլայնող ՌԴ նախագահի համար «սրտամոտ» է Ալեքսանդրապոլը, ոչ թե որ «չեկիստական» մենթալիտետով առաջնորդվող Պուտինը ցանկանում է այն վերջնականապես վերածել ռազմական պոլիգոնի, այլ որ ցանկանում է այդ «կողմերի» վրա կրկին արթնացնել Ռուսաստանի երբեմնի զորության ոգին:
Հիշեցնենք, որ Հայաստանի՝ ՄՄ մտնելուց հետո Գյումրին դառնում է սահմանային քաղաք, այսպես ասած, ՄՄ-ի և ՆԱՏՕ-ի-Թուրքիայի միջև, և եթե այնպես ստացվի, որ բացվի հայ-թուրքական սահմանը, ապա սահմանն ուղիղ «մտնելու» է Գյումրի:
Ընդ որում, հետաքրքիր է նաև, որ հայաստանյան երկրորդ էշելոնի կուսակցություններից մեկը փորձել է պապից, առավել ստույգ` «պապայից» ավելի կաթոլիկ լինել և Գյումրիի անվանափոխության հարցն ինքը բարձրացնել ու սկուտեղի վրա մատուցել Պուտինին՝ մինչ Հայաստան «մուտքը», սակայն վերջին պահին փոշմանել է»,-գրել է «Հրապարակը»: