Պուտինը և Էրդողանը քննարկել են Սիրիական ճգնաժամը և արցախյան կոնֆլիկտը
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը և Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանը երեկ կայացած հանդիպման ընթացքում քննարկել են Սիրիայում առկա իրավիճակը և արցախյան հակամարտությունը, հաղորդում է «БалтИнфо» լրատվականը:
«Ես հավատում եմ, որ Ռուսաստանը և Թուրքիան պարտականություններ ունեն տարածաշրջանում` կապված հայ-ադրբեջանական կոնֆլիկտի, Սիրիայում առկա իրավիճակի և Իրանի հետ: Բանակցությունները, որ մենք իրականացրեցինք այս թեմաներով, թույլ են տվել ստեղծել պլատֆորմ այդ խնդիրների կարգավորման համար»,- հայտարարել է Էրդողանը:
Հիշեցնենք, որ երեկ Սանկտ-Պետերբուրգում տեղի էր ունենում Ռուսաստանի և Թուրքիայի միջև բարձր մակարդակի համագործակցության խորհրդի 4-րդ նիստը: Միջոցառման շրջանականերում Վ. Պուտինի և Ռ. Թ. Էրդողանի միջև կայացել է առանձնազրույց: Քննարկումների ընթացքում երկրների ղեկավարները քննարկել են տարբեր ոլորտների վերաբերող հարցեր, մասնավորապես` առևտրատնտեսական և հումանիտար ոլորտներում համագործակցությունը, այդ թվում նաև էներգետիկայի ոլորտում համատեղ ծրագրերի իրականացման ընթացքը:
Հանդիպման վերջում ստորագրվել են մի շարք փաստաթղթեր:
Լրահոս
Տեսանյութեր
Աշխարհի առաջնությունից առաջ ինձ «подножка տվեց» Սիմոն Մարտիրոսյանը. Փաշիկ Ալավերդյան