Պուտինն օրենքով պարտադրել է դպրոցներում երգել հիմնը, կանգնեցնել պետական դրոշը
ՌԴ Պետդուման առաջին ընթերցման ռեժիմով ընդունել է Վլադիմիր Պուտինի օրինագիծը, որով առաջարկվում է բոլոր հանրակրթական կազմակերպություններում կամ դրանց տարածքներում կախել ռուսական դրոշը: Pravo.ru-ի փոխանցմամբ, այդ օրինագծով պահանջվում է ռուսական դրոշը բարձրացնել զանգվածային բոլոր միջոցառումների ժամանակ:
Բացի այդ, բոլոր դպրոցներում և կրթական պրոֆեսիոնալ հաստատություններում սեպտեմբերի 1-ին առաջին դասից առաջ պետք է կատարեն Ռուսաստանի հիմնը:
Պետական հիմնը, ըստ Պուտինի առաջարկած օրինագծի, պետք է հնչի նաև պետական մարմինների որոշմամբ կանգնեցվող հուշարձանների, ինչպես նաև միջոցառումների բացման ու փակման ժամանակ: «Մեր տեսանկյունից, կրթական հիմնարկներում պետական խորհրդանիշների մասսայական օգտագործումը թույլ կտա կարևոր խնդիր լուծել` մեծացնելու քաղաքացի, հայրենասեր լինելու զգացումը»,- օրինագիծը ներկայացնելիս ասել է Պետդումայում Պուտինի ներկայացուցիչ Գարրի Մինխը:
Լրահոս
Տեսանյութեր
Ուզում են երկիրը Հյուսիսային Կորեա սարքեն, մենք էլ դառնանք իրենց համբալները. Բողոքի ակցիա