Շարմազանովը պատասխանում է թուրքական կողմի մեսիջներին
ՀՀԿ Գործադիր մարմնի նիստում անդրադարձ է կատարվել մի շարք հարցերի, այդ թվում՝ Հայաստանի ու Ադրբեջանի նախագահների հանդիպմանն ու դրա արդյունքներին: Այս մասին, անդրադառնալով երեկ երեկոյան տեղի ունեցած նիստին, Panorama.am-ին փոխանցեց ՀՀԿ մամուլի խոսնակ Էդուարդ Շարմազանովը:
«Հանդիպումը հայկական կողմը գնահատում է նորմալ, դրական, որովհետև վերսկսվեցին բանակցությունները և հայկական կողմը որպես խաղաղ բանակցությունների կողմնակից, դրական է գնահատում, որ բանակցությունները վերսկսվեցին»,- նշեց նա:
Անդրադառնալով հայ-թուրքական հարաբերությունների հետ կապված, վերջին շրջանում Թուրքիայից եկող մեսիջներին, Է. Շարմազանովը նշեց, որ Թուրքիան նախ և առաջ պետք է դադարեցնի Հայաստանի շրջափակումը, վերջ դնի միակողմանի դիրքորոշումը ԼՂՀ-ի կարգավորման հարցում:
Անդրադարձ կատարելով ՌԴ նախագահի՝ Հայաստան կատարելիք այցին, վերջինս նշել է, թե ՌԴ-ն ՀՀ-ի թիվ մեկ ռազմավարական դաշնակիցն է, և մենք, որպես ՀՀ իշխող քաղաքական ուժ, շահագրգռված ենք և ամեն ինչ անելու ենք, որպեսզի հայ-ռուսական դաշնակցային հարաբերությունները զարգանան թե հումանիտար, թե տնտեսական, թե քաղաքական, ռազմական, մշակութային ոլորտներում, ընդգծելով, որ համագործակցության խորացման հարցում երկուսետք շահագրգռվածություն կա: