«Hurriyet Daily News». Թուրք իրավաբանը գիրք կհրատարակի հայերի սեփականությունը վերադարձնելու հնարավորությունների մասին
Թուրք իրավաբան Էլբեյօղլուն մտադիր է գիրք հրատարակել հայերի սեփականությունը վերադարձնելու հնարավորությունների վերաբերյալ: Այս մասին տեղեկացնում է «Hurriyet Daily News»-ը:
Էլբեյօղլուն համոզված է, որ Թուրքիայում ժամանակին կորցրած սեփականությունը վերադարձնելու համար հայերը պետք է հենց Թուրքիայում հայցեր հարուցեն, այլ ոչ թե դրսում, քանի որ դա անտեղի է:
Նա մասնավորապես մատնանշել է ամերիկահայերի հայցերը՝ Ինջիրլիկ ռազմակայանի տարածքում ունեցած սեփականության վերադարձման պահանջով կարող էին հաջողություն ունենալ միայն այն դեպքում, եթե այն ներկայացվեին հենց Թուրքիայում:
Նա նշում է, որ 1915թ. Հայոց ցեղասպանության 100 ամյակին ընդառաջ կարելի է տարբեր հայցեր ներկայացնել և նա հավելել է, որ եթե Թուրքիան ցանկանում է «ժողովրդավար երկիր» լինել, ապա այն պետք է հաշվի նստի այդ ամենի հետ:
Նա նաև նշել է, որ այս թեման վերաբերում է ոչ միայն հայերին, այլ նաև հույներին, սիրիացիներին և նույնիսկ մի շարք մահմեդական թուրքերին:
Լրահոս
Տեսանյութեր
Թշնամnւ հրահանգները մեր կյանք տեղափոխողները Հայաստանի թշնամիներն են. Բագրատ Սրբազան