ԱՄՆ-ն և Հայաստանը կսկսեն վիզային ռեժիմի ազատականացման գործընթաց
ԱՄՆ-ը և Հայաստանը կսկսեն վիզային ռեժիմի ազատականացման գործընթաց : Այս մասին ասված է նոյեմբերի 22-ին Վաշինգտոնում կայացած հայ-ամերիկյան աշխատանքային խմբի նիստի արդյունքների մասին ԱՄՆ Պետքարտուղարության տարածած հաղորդագրության մեջ:
«Նիստի մասնակիցները քննարկեցին վիզային ռեժիմի ազատականացման գործընթացի մեկնարկի հետ կապված հարցեր, որի նպատակն է վերացնել վիզային ռեժիմը ԱՄՆ քաղաքացիների համար և 10 տարվա բազմակի վիզաներ սահմանել ՀՀ քաղաքացիների համար, ինչը կհանգեցնի երկկողմ առևտրի և ներդրումների մեծացմանը: ԱՄՆ-ն նաև ողջունել է Հայաստանի քաղաքացիական ավիացիայի ազատականացմանն ուղղված բարեփոխումները»,- նշված է հաղորդագրության մեջ: