Կասկածելի համարվող մի քանի տոննա կարտոֆիլի մոտ ևս գորշ փտում չի հայտնաբերվել (լրացված)
Հայաստանից Վրաստան արտահանվող ևս մի քանի տոննա կարտոֆիլի լաբորատոր հետազոտությունների արդյունքում պարզվել է, որ վարակված չէ գորշ փտում հիվանդությամբ: Շաբաթ օրվա ՝ վերջին տվյալներով, Հայաստանից տարված ևս վեց բեռնատար կարտոֆիլ անցել է հայ-վրացական սահմանի Սադախլո անցակետը: Այս մասին Panorama. am-ին ասաց ԱՆ սննդամթերքի անվտանգության պետական ծառայության մամուլի քարտուղար Արմինե Սուքիասյանը:
Հիշեցնենք, որ Վրաստանի ֆինանսների նախարարությունը հայտարարություն էր տարածել, թե իբր Հայաստանից բերված 350 տոննա կարտոֆիլ վարակված է գորշ փտում հիվանդությամբ և պետք է հետ վերադարձվի արտահանող երկիր: Անցակետում մի քանի օր լաբորատոր հետազոտությունների պատասխանին սպասող 14 բեռնատարներից երկուսն ավելի վաղ էին մուտք գործել Վրաստան:
Հիշեցնենք, որ ի պատասխան վրացական կողմի հայտարարությունների, ՀՀ ԳԱ ՍԱՊԾ-ն հայտարարում է, որ Հայաստանում կարտոֆիլի գորշ փտում հիվանդություն չկա և պնդում լաբորատոր փորձաքննություն անցկացնել երրորդ երկրում:
Լրացում. Ավելի ուշ ծառայությունից Panorama.am-ին հայտնեցին, որ անցակտում այլևս որևէ խնդիր չկա, կարտոֆիլով բեռնված մեքենաներն անցել են սահմանը:
Նախորդող հրապարակումներ՝
Կարտոֆիլով բեռնված երկու ավտոմեքենա այսօր մտել է Վրաստան
Բախչագուլյանի այցն արդյունք չտվե՞ց. Ծառայությունը դեռ հայտարարություն կանի
Կարտոֆիլային պատերա՞զմ. «Պատերազմները հո միայն զենքո՞վ չեն լինում»
Վրաստանը Հայաստանից ներկրվող կարտոֆիլը վարակված է համարում. Բախչագուլյանը խնդիրը տեղում հասկանալու համար կմեկնի Վրաստան
«Թուրքի արած է, նպատակը` գյուղացուն թալանելը». Բերբերյանը` կարտոֆիլի շուրջ ստեղծված աղմուկի մասին
Վրաստանում հայտնաբերված վարակված կարտոֆիլը Հայաստանից արտահանված չի եղել. Արթուր Նիկոյան
Պիպոյանը` վարակված կարտոֆիլի մասին. «Եթե Վրաստանը անօրինական է գործում, պետք է բողոքել համապատասխան ատյաններ»
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները