Հասարակություն 15:40 25/11/2013

«Սեգոդնյա.ուա». Արցախում պատերազմի պատրաստ են նույնիսկ արձաններն ու երեխաները

Ուկրաինական «Սեգոդնյա.ուա» կայքի լրագրող Իրինա Կովալչուկը լայնածավալ երկու հրապարակումներով անդրադարձել է Լեռնային Ղարաբաղի հանրապետություն իր կատարած այցելությանը:

Լրագրողը, հրապարակման սկզբում որակելով ԼՂՀ-ն որպես մի երկիր, որտեղ մարդիկ «Սպասում են հարևանի մոտ նավթի սպառմանը և չեն կարող գողանալ անդամ 100 դոլար մեկ մլն նվիրաբերված գումարից», գրում է.

«Լեռնային Ղարաբաղը (Մեծ Հայքի պատմական 9-րդ նահանգը, պարսկերենից թարգմանաբար նշանակում է «Սև այգի») Անդրկովկասի` դեպի ծով ելք չունեցեղ լեռնային դժվարամատչելի շրջան է, որտեղ չկան նավթի, գազի և ոսկու հարուստ պաշարներ:

«Բարձրադիր լեռներում սփռված են 9 քաղաքներ և հարյուրավոր գյուղեր, որտեղ բնակվում է 140 հազար մարդ: Սակայն սա տարածք է, որի համար պատրաստ են մարտնչել ամբողջ աշխարհի: «Արցախը դեպի աշխարհ բացվող մեր պատուհանն է, որը միավորել է աշխարհի տարբեր ծայերում սփռված 12 մլն հայերին: Սա մեր տունն է, որի համար մենք ինչպես 20 տարի առաջ, այնպես էլ այսօր, պատրաստ ենք կռվել մինչև վերջ»,– հայտարարել է իմ ճանապարհի ընկեր Տիգրանը, ով շատ լավ հիշում է, թե ինչպես 1991-ին ինքնաթիռներն աշխարհի բոլոր ծայրերից կամավորներ էին բերում Երևան»:

Հեղինակը նշում է, որ այսօր Արցախում պատերազմի մասին քիչ բան է հիշեցնում, չնայած նրան, որ կյանքը ընթանում է «պաշտպանության մշտապես պատրաստ լինելու պայմանով»:

«Պատվանդանների վրա կանգնած են տանկեր, որոնք հաճախ խլված են թշնամուց (մարտական գործողությունների սկսման պահին ղարաբաղցիները ունեին ընդամենը 2 տանկ և 1 զրահամեքենա: Դրանք ամեն պահի պատրաստ են պատերազմի, միայն էլեկտրոնիկան է պետք տեղադրել: Տղաներն առաջին դասարանից սովորում են քանդել և հավաքել ինքնաձիգը, դպրոցական ծրագրում ընդգրկված է ռազմական պատրաստության ընդգրկուն ծրագիրը»,- նշում է հոդվածագիրը:

Վերջինիս խոսքերով, տեղի հայ տղամարդկանց կարծիքով` «գլխավորը մինչև 2025թ. համբերելն է, երբ Ադրբեջանում կսպառվեն նավթի պաշարները, Բաքուն կսկսի սպառել մինչև օրս կուտակածը և պատերազմի մասին մտածելու ժամանակ չի ունենա»:

«Ղարաբաղում մինչ օրս կանգնած են մնացել այն խորամանկ կառույցները, որոնցով 20 տարի առաջ արցախցիները պաշտպանվում էին թշնամուց: Ադրբեջանական և թուրքական կողմից շատ լավ երևացող տեղամասերի երկայնքով մեկ, որտեղով անցնում է Ղարաբաղն աշխարհին կապող միակ ճանապարհը, թմբեր են բարձրանում, որպեսզի դիպուկահարը չհասնի թիրախին: Ստեփանակերտի շրջանում որոշ կիճերի երկայքով անցկացված են հաստ ճոպաններ, որոնց մեծ պատերազմի տարիներին խճճվել են հակառակորդի մի քանի կործանիչներ, և որոնք այժմ հիշեցնում են հայդուկների հնարամտության մասին:

Այն մասին, որ Ղարաբաղն օդային հաղորդակցություն չունի, երևի թե, պետք էլ չէ գրել: Չնայած դրան կառուցվել է օդանավակայանի նոր շենքը, վերականգնվել են թռիչքուղիները, և «կտրվել են» դրանց հարող որոշ բլուրները գագաթները, որպեսզի հնարավոր լինի սպասարկել մեծ ինքնաթիռները: Նոր օդանավականի վրա ծախսվել է 5 մլն դոլար, սակայն արցախցիները չեն շտապում խախտել լեռների անդորրը ինքնաթիռների ձայներով»,- նշում է, հոդվածագիրը հավելելով, որ օդանավակայանը չգործակելու որոշումը մեծապես պայմանավորված է թուրքական և ադրբեջանական կողմից հնչող սպառնալիքներով:

«Թուրքիան սպառնում է փակել իր օդային տարածքը Հայաստանի համար, իսկ Ադրբեջանի քաղաքացիական ավիացիայի վարչության պետ Արիֆ Մամեդովը սպառնացել է կործանել Ստեփանակերտ թռչող ինքնաթիռները»,- նշում է Իրինա Կովալչուկը:

«Մնացյալ դեպքերում Ղարաբաղում կյանքն ընթանում է իր սովորական առօրյա հունով: Մայրաքաղաք Ստեփանակերտում արդեն ավերկաներ էլ չես գտնի: Շուշիից վերջին զրահամեքենան ևս տարել են, որն առանց անիվների կանգնած էր ադրբեջանական թաղամասում: Փոխարենը օր օրի աճում են նոր բազմաբնակարան շինությունները, որտեղ բնակարաններ են հատկացնում պատերազմի ընթացքում հաշմանադամ դարձածներին, պետական ծառայողներին և բազմազավակ ընտանիքիներին: Հանքարդյունաբերությամբ և վերամշակմամբ զբաղվող Base Metals ընկերությունը Ստեփանակերտի կենտրոնում հինգ աստղանի հյուրանոց է կառուցել, չնայած, որ իշխանությունները առաջարկում էին «ավելի հասարակ ինչ-որ բան» կառուցել:

Առաջին հերթին Ղարաբաղին պակասում են այնպիսի երեք աստղանի հյուրանոցներ, որտեղ կկարողանան մնալ արտասահմանցի ոչ բծախնդիր այլցելուները: Իսկ երկիր այցելող արտասահմանցիների քանակը, ըստ ԼՂՀ Արտաքին գործերի նախարարության, տարեկան կազմում է 15 հազար մարդ, ընդ որում այդ հոսքը միտում ունի ավելանալու: Ընդհանուր առմամբ այցելուների թվում են էքստրեմալ սպորտի սիրահարները և ներդրողները:

Ներդրումների մասին տեղեկություններին, որոնց մեջ առյուծի բաժինը պատկանում է հայկական սփյուռքին, ես չէի հավատա, եթե չտեսնեի այն նոր ձեռնարկությունները, որոնք ստեղծվել են ներդրումների հաշվին: Յուրաքանչյուր նոր ՀԷԿ-ի կառուցումը (իսկ 5 տարում այդպիսի 8 ՀԷԿ է բացվել), որը լեռնային գետերից էլեկտրաէներգիա է ստանում, իրականում դառնում է ոսկոր հարևան Ադրբեջանի կոկորդում:

«Վերսաչի հագուստի ֆիրման մեզ մոտ ցանկանում էր հագուստի արտադրության ֆաբրիկա բացել, քանի որ աշխատուժն ավելի էժան է, քան արևմուտքում, սակայն ադրբեջանական լոբբի արդյունքում պայմանագիրը խզվեց: Ճնշումներ էին գործադրվել նաև Խարկովի մեր գործընկերոջ նկատմամբ, արդյունքում մենք մեր պահածոները էլ չենք արտահանում դեպի Ուկրաինա»,- պատմում է ԼՂՀ պահածոյի միակ գործարանի տնօրեն Արարատ Միրզոյանը:

Ողջ աշխարհի հայությունը իր պարտքն է համարում ինչ-որ ձևով ներդրում ունենալ ԼՂՀ զարգացման գործում: Ավելի հարուստները այդ անում են իրենց ձեռնարկությունները ԼՂՀ-ում բացելու միջոցով, իսկ քիչ հնարավորություն ունեցող սփյուռքահայերը նվիրաբերություններ են կատարում ամենամյա «Հայաստան համահայկական հիմնադրամի» հեռուստամարաթոնի միջոցով: Այս հիմնադրամը միլիոնավոր դոլարներ է տարեկան հավաքում Արցախի ենթակառուցվածքների նորոգման, դպրոցաշինության և շատ այլ նպատակներով: Անցյալ տարի այդ գումարը կազմել է 21 մլն 422 հազար 477 հարյուր դոլար, որի մի մասն էլ հատկացվել է Սիրիայից Հայաստան եկած հայերին օգնություն ցուցաբերելու նպատակով:

Չգիտեմ, որն է ավելի ցնցող՝ անհանգիստ Ղարաբաղին տրվող հայերի ամենամյա միլիոնավոր հատկացումները, թե այն փաստը, որ Ստեփանակերտի ժամանակակից օդնավակայանի կառուցման համար պահանջվել է ընդամենը 5 մլն դոլար, մինչդեռ «Լվովի միջազգային օդանավակայանի» համար ծախսվել է 370 մլն դոլար՝ ըստ Ուկրաինայի պետգնումների տեղեկատուի: Բնականաբար, Լվովի օդնավակայանը երեք անգամ ավելի մեծ է քան Ստեփանակերտինը, սակայն ըստ էության ավելի կարևոր է հենց այն փաստը, որ ԼՂՀ-ում ընդունված չէ փողեր աշխատել պետական պատվերների շրջանակներում:

«Ղարաբաղում պետական փողերը չեն թալանում, առավել ևս հատկացվող օգնությունները»,- մեծ հպարտությամբ նշում է տեղաբնակ Կարենը: Եթե նույնիսկ մեկը համաձակվի հատկացված 1 մլն-ից ընդհամենը 100 դոլար գրպանել, ապա նա կհամարվի թշնամու զինակից: Այստեղ մարդիկ գիտեն ինչի համար են ապրում և մեռնում»,- նշում է հոդվածագիրը:

«Հավանաբար, սա է պատճառը, որ ԼՂՀ նախագահի աշխատակազմի ներկայացուցիչները երթևեկում են ոչ թե թանկարժեք արտասահմանյան մեքենաներով, այլ «Նիվա» մակնիշի սպիտակ մեքենաներով: Իսկ խոշոր ձեռնարկությունները պարտադիր կիսվում են իրենց եկամուտներով, այլ ոչ թե թաքնվում են ստվերում: Օրինակ Base Metals ընկերությունը իր եկամուտի 20 տոկոսը հատկացնում է պետբյուջեին, մինչդեռ պահանջվում էր ընդամենը 5 տոկոսի չափով հատկացում»»,- շեշտում է Իրինա Կովալչուկը:

«Ղարաբաղի իշխանություները գործնականորեն են մոտենում նույն օգտակար հանածոների շահագործմանը: Հանքավայրերի շահագործման ժամանակ նրանք հիմնվում են ԽՍՀՄ ժամանակների արշխարհագրական-հետախուզական հետազոտությունների վրա: Իսկ այդ հարցում ավելի լավ ոչ ոք գլուխ չի հանում քան նախկին ԽՍՀՄ երկրաբանության նախարար, երկրա-հանքաբանական գիտությունների դոկտոր Գրիգորի Գաբրիելյանցը: Այդ պատճառով ղարաբաղցիներն արել են ամեն ինչ, որպեսզի Գաբրիելյանցը Մոսկվայից տեղափոխվի Ստեփանակերտ, որտեղ նա այժմ ԼՂՀ նախագահի խորհրդականն է` լեռնահանքային արդյունաբերության գծով:

Ղարաբաղցիներն ունեն առանձին պետական ծրագիր գյուղատնտեսության վերականգնման և զարգացման համար: Այն վերականգնել պետք էր ինչպես պատերազմից հետո, ինչի հետևանքով դաշտերը և այգիները կամ հրկիզվել էին կամ էլ տրորվել էին տանկերի և արկերի միջոցով, այնպես էլ Միխայիլ Գորբաչովի կառավարման հետևանքներից հետ, ինչի պատճառով վերացվել էին խաղողի տնկարկները և թթի (մետաքսի արտադրության համար) այգիները: Անցած տարվանից մթերքների ապահովման տեսանկյունից ԼՂՀ-ն դարձել է ինքնաբավ: Եվ դա հաջողվել է նաև պետական ծրագրի իրականացման շնորհիվ:

Ղարաբաղում գյուղատնտեսական տեխնիկա հնարավոր է ձեռք բերել վարկի միջոցով` 16% տարեկան տոկոսադրույքով, որից 9%-ը փոխհատուցում է պետությունը կամ էլ հնարավոր է վերցնել վարձակալությամբ: Այսօր ղարաբաղցիները կարող են նույնիսկ գլուխ գովել հոլանդական ցեղական կովերի նախիրներով: Իսկ ոչխարների հոտերի այդչափ քանակ, որ հանդիպեցի Ստեփանակերտ-Երևան ճանապարհին, ես չտեսա նույնիսկ Հայաստանում:

Ղարաբաղցիները կարող են հպարտանալ նաև իրենց ՀՆԱ-ի աճով` 9.9%` հիմնականում էլեկտրաէներգիայի արտադրության մեծացման և գյուղատնտեսական արտադրանքի արտահանման հաշվին: Բնակչության մեկ շնչի հաշվին ՀՆԱ-ն կազմում է 2500 դոլար, միջին աշխատավարձը` 250-300 դոլար, թոշակը` 100 դոլար: Ստեփանակերտի կենտրոնում երեք սենյականոց բնակարանը երկրորդական շուկայում արժե 45-50 հազար դոլար, գործազրկությունը կազմում է 4.6%»,-հավելում է Իրինա Կովալչուկը:

Այցին նվիրված երկրորդ հրապարկմամբ, հոդվածագիրը անդրադարձել է Արցախում ապրող ազգությամբ Ադրբեջանցի մի կնոջ». «60-ամյա ադրբեջանուհին մահվան վախը սրտում մնացել է Ստեփանակերտում:

ԼՂՀ կատարած իմ առաջին այցելության ժամանակ իշանություններն ամեն կերպ ինձ վստահեցնում էին, որ հանրապետությունում չի մնացել ոչ մի ադրբեջանցի: Այդ ժողովրդի վերջին ներկայացուցիչները Թարթառ գետի հունով հեռացել են Ադրբեջան 1992թ-ի փետրվարի 26-ին, երբ հայերը Խոջալու քաղաքից դուրս մղեցին վերջին պաշտպաններին: Այս անգամ մեզ խոստովանեցին, որ Ղարաբաղում մնացել են մի քանի ադրբեջանցիներ, բայց նրանց անունները երկար տարիներ պահել են գաղտնի այն վախով, որ Ադրբեջանում նրանց հարազատներին կսկսեն հետապնդել: Ինձ համար կազմակերպեցին հանդիպում 60-ամյա մի ադրբեջանուհու հետ, ու անունը խնդրեցին չհայտնել: Թվում է, թե նա մնացել է թշնամական Ստեփանակերտում, չնայած այն բանին, որ պատերազմի առաջին օրերին արկի բեկորներից մահացել էր նրա հայ ամուսինը: Կինը որոշել է չհեռանալ երեխաների պատճառով, ովքեր իրենց հայ են համարում:

«Երբեմն ես մոռանում եմ, որ ես ադրբեջանուհի եմ, չէ որ վաղուց չեմ եղել հայրենիքում, բայց այն մարդը, ով չի հարգում իր սեփական ազգը, չի հարգի նաև ուրիշներին, - խոստովանեց կինը` հազիվ զսպելով արցունքները, երբ խոսքը պատերազմի մասին էր: - Այն ժամանակ բոլորի համար էր դժվար, ոչ միայն ինձ համար: Բայց ինձ համար երևի ավելի դժվար էր, քանի որ պատռվում էի երկու մասի` երկու ազգերի միջև: Ինչ-որ տեղ ես հասկանում եմ մերոնց: Բայց ստացվել է հենց այսպես և այժմ պետք է հասնել Արցախի անկախությանը… Ինձ համար կարևորը իմ երեխաներն են, և այստեղ ես մնացել եմ նրանց համար: Իմ աղջկա կամ տղայի մի մազը նույնիսկ չեմ փոխի իմ ամբողջ ազգի հետ»:

1991 թվին իմ զրկուցակցի որդին վերադարձել է խորհրդային բանակից և անմիջապես մտել է կամավորական ջոկատների մեջ, որտեղ նրա բոլոր համադասարանցիներն արդեն պատերազմում էին: Աղջիկը սովորել է տեխնիկումում, իսկ ինքը` գիտությունների թեկնածու, մանկավարժ, մնացել է առանց աշխատանքի, քանի որ առաջ դասավանդել է ադրբեջանական բաժնում, իսկ այն Ղարաբաղում փակվել էր 1980-ականներին:

Բնականաբար, եղել են այնպիսի պահեր, երբ ամեն ինչ նրա համար կարող էր ողբերգական ավարտ ունենալ: «Մի անգամ, երբ ես աշխատում էի ղարաբաղյան ռադիոյում, աշխատասենյակ մտավ ինքնաձիգով մի մորուքավոր մարդ և ահաբեկող տոնայնությամբ ասաց. «Ինչի՞ համար ես այստեղ նստած»: Այդ պահին աշխատակիցը սկսեց պաշտպանել ինձ: Նա հարձակվեց տղամարդու վրա և բացականչեց. «Ի՞նչ եք անում, նա Ձեզնից լավն է», և գնաց»: Եղել են նաև այնպիսի դեպքեր, երբ հերթի մեջ կանգնած կնոջ վրա հայ կին է հարձակվել՝ փորձելով խլել նրա ձեռքում եղած կաթի տարրան: «Պատերազմի ժամանակ ապրանքներ հայթայթելը շատ դժվար էր, իսկ իմ թոռնիկը նոր էր ծնվել: Երեք օր կաթի համար հերթ եմ կանգնել: Ողջ գիշեր կանգնեցի և առավոտյան մեր հերթը հասավ: Հենց այդ պահին ինձ վրա մի կին հարձակվեց՝ բարձրաձայն գոռալով. «Թողեք թող գնա իր նմանների մոտ»: Հավանաբար, նա փախստական էր: Մեր հայուհիները նույնպես հարձակվեցին նրա վրա և սկսեցին պաշտպանել ինձ: Ինչ-որ մեկը նունիսկ ասաց. «Այդ դու պետք է գնաս այնտեղ, նա մերն է»: Չէ որ ինձ ճանաչում է գրեթե Ստեփանակերտի ողջ հայությունը: Այդժամ արցունքներ հոսեցին իմ աչքերից»:

Սակայն իմ զրուցակցի համար ամենադժվար պահերը եղել են այն ժամանակները, երբ բակերով շրջում էին կամավոր ջոկատայինները և փնտրում էին այն ադրբեջանցիներին, ովքեր դեռ չէին հասցրել փախչել: «Եղել են դեպքեր, երբ գալիս էին բակ հարևաններին հարցնում արդյոք արդրբեջանցիներ ապրում են այստեղ, թե ոչ: Հարևանները պատասխանում էին, որ չկան: Ընդհանրապես, երբ այդ ջոկատայինները պտտվում էին քաղաքում, հարևանները միշտ ինձ կանչում էին իրենց մոտ գիշերելու: Տեղացի հայերը ինձ միշտ են պաշտպանել, իսկ ահա, եթե գային մերոնք հենց առաջին իսկ պահին ինձ կկրակեին՝ որպես դավաճանի»:

Իմ զրուցակիցը շատ է մտահոգվում Բաքվում գտնվող իր հարազատների համար: Նրանց հետ հանդիպել է երկու տարի անց Թբիլիսիում՝ 18 տարվա բաժանումից հետո: «Փեսան նրանց գտել է համացանցի միջոցով,- անկեղծանում է կինը:

Պարզվեց նաև, որ մայրը, հայրը և եղբայրը արդեն կենդանի չեն: Մնացյալ հարազատներս եկել էին Թբիլիսի՝ ինձ հետ հանդիպելու համար: Մենք երկու օր անցկացրեցինք հյուրանոցում: Նրանք նաև իրենց հետ ծնողներիս շիրիմից մի բուռ հող էին բերել: Դա ընդամենը հող էր և մի փոքրիկ գորգ՝ վրան գրված «Ադրբեջան»»: Ահա այն ամենը ինչ իմ զրուցակիցը պահպանում է որպես իր հայրենիքից հիշատակ: Նա արդեն չի էլ երազում, որ երբևէ կկարողանա քայլել իր հարազատ Բաքվում»:

Հիշեցնենք, նաև, որ նոյեմբերի 18-ին, Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի Ուկրաինա այցի կապակցությամբ ուկրաինական «Ռեպորտյոր» ամսագիրն վերահրապարակել էր օրեր առաջ «Ռուսկիյ ռեպորտյոր» ամսագրի «Կացնով և գրչով» ծավալուն անդրադարձն Ակրամ Այլիսլիի և Ռամիլ Սաֆարովի խնդիրներին»:

Նշենք, որ  350000 տպաքանակ ունեցող ուկրաինական «Վեստի» պարբերականը ծավալուն անդրադարձ էր կատարել Մաքսային Միության միանալու Հայաստանի որոշմանը և ծավալուն հոդված ներկայացրել` «Ինչպես Հայաստանը Եվրամիության փոխարեն հայտնվեց Մաքսային Միությունում» վեռնագրով:

 


Թեմայի շուրջ`

Աքրամ Այլիսլի. Եթե պետք է մեռնեմ՝ այդ երկու ազգերին իրար հետ չտեսնելով, ապա նման մահ ինձ պետք չէ

Հատվածներ Ադրբեջանում աղմուկ հանած «Քարե երազներ» պատմվածքից

Աքրամ Այլիսլիի «Քարե երազներ» գիրքը. «Ռուսկիյ ռեպորտյոր»-ի տպավորությունները

Այլիսլին որոշեց հրատարակել իր աղմկահարույց գիրքը`տեսնելով Սաֆարովի հերոսացումը հայրենիքում

 



Աղբյուր` Panorama.am
Share |
Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

13:05
Բագրատ Սրբազան. Այդ սպառնալիքները թշնամի պետության ու սեփական ժողովրդին թշնամի դարձած իշխանության ներքին համաձայնության արդյունք է
«Մեկ շաբաթվա դրությամբ այնքան աղբ, աղետ ու արհավիրք է լցվում մեր կյանք, որ մեր միտքը հոգնում է նույնիսկ մտածել այդ մասին, բնական է, մարդիկ...
Աղբյուր` Panorama.am
12:29
Խոշոր ավտովթար Արագածոտնում. բախվել են «Երևան Սիթի»-ի «MAN» բեռնատարը, «Mitsubishi» բեռնատարն ու այլ մեքենաներ
Այսօր՝ հունվարի 11-ին, շղթայական ավտովթար է տեղի ունեցել Արագածոտնի մարզում: Ժամը 11:00-ի սահմաններում Երևան-Վանաձոր ավտոճանապարհի...
Աղբյուր` Panorama.am
12:08
Սոչիում երկրաշարժ է տեղի ունեցել
Սոչիում այսօր առավոտյան ստորգետնյա մի քանի ցնցում է գրանցվել։ Սեյսմիկ կայանները մի քանի ցնցում են գրանցվել։ Տեղական ԶԼՄ-ների փոխանցմամբ,...
Աղբյուր` Panorama.am
11:48
Փաշինյանը դիտարկում է Մինսկի խումբը լուծարելու հարցով ԵԱՀԿ դիմելու հնարավորությունը. Խոսնակ
«Հայաստանի Հանրապետությունը դիտարկում է ՄԽ-ն լուծարելու հարցով ԵԱՀԿ դիմելու հնարավորությունը»,-այս մասին հայտարարել է Նիկոլ...
Աղբյուր` Panorama.am
11:24
Փարաքարում մեկնարկել են նախնական ընտրությունները
Փարաքար խոշորացված համայնքում այսօրվանից մեկնարկում են նախնական ընտրությունները։  Փարաքարում գտնվող ԱԺ «Քաղաքացիական...
Աղբյուր` Panorama.am
11:14
Հենրիխ Մխիթարյանի վերաբերյալ «Ինտեր»-ի բուժանձնակազմն այսօր կտա իր գնահատականը
Հենրիխ Մխիթարյանը կարող է բաց թողնել Ա Սերիայի 20-րդ տուրի «Վենեցիայի» դեմ հանդիպումը: Այս մասին գրում է Fcinter1908.it-ն ու...
Աղբյուր` Panorama.am
10:55
Կոթիում հուղարկավորվել են Ուկրաինայում զոհված երիտասարդին
Երեկ` հունվարի 10-ին Նոյեմբերյան համայնքի սահմանամերձ Կոթի գյուղում հուղարկավորել են 27-ամյա Գոռ Ազիբեկյանին։ Տավուշցի լրագրող Ոսկան...
Աղբյուր` Panorama.am
10:44
Դիլիջանի նախկին քաղաքապետի եղբոր որդիների վերաբերյալ քրեական վարույթը դատախազը հանձնել է դատարան
Դատախազը 2024 թվականի դեկտեմբերի 27-ին Հակակոռուպցիոն դատարան է հանձնել Տավուշի մարզի Դիլիջան համայնքի նախկին ղեկավարի եղբորորդիներ Վ.Ս.-ի և...
Աղբյուր` Panorama.am
10:21
Օդում նկատվող սառցե բյուրեղները ձյան տեղումներ չեն. Բացատրում են մասնագետները
Երևանում և հանրապետության տարբեր հատվածներում օդում նկատվող սառցե բյուրեղները ձյան տեղումներ չեն։ Այս մասին հայտնում...
Աղբյուր` Panorama.am
10:14
Հայաստանի մի քանի մարզերում, Արաատյան դաշատավայրում ինվերսիոն շերտ է առաջացել
Ձմեռային ամիսներին Հայաստանի միջլեռնային գոգավորություններում, հատկապես Շիրակի և Արարատյան դաշտերում, դիտվում  են ջերմաստիճանային...
Աղբյուր` Panorama.am
09:56
Ադրբեջանական կողմը մասամբ գաղտնազերծել է Փաշինյանի առաջարկը
Ադրբեջանական ԶԼՄ-ները գաղտնազերծել են, թե ինչ է առաջարկ է ներկայացրել հայկական կողմը  Երասխ-Սադարակ-Օրդուբադ-Մեղրի-Զանգելան երկաթուղին...
Աղբյուր` Panorama.am
09:24
Որոշել էի չպատմել, բայց քանի որ Ջերմուկի անունն է շոշափվում, պատմեմ, մեջս չմնա. Էդգար Հարությունյան
«Երկրի ղեկավարն ասում է, թե մարդիկ Ջերմուկում սուրճ խմելու փոխարեն Հռոմ կամ Փարիզ են գնում։ Որոշել էի չպատմել, բայց քանի որ Ջերմուկի...
Աղբյուր` Panorama.am
09:09
Վթարից հետո մեքենան այրվել է, վարորդը՝ տեղափոխվել հիվանդանոց
Արագածոտնի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն հունվարի 10-ին, ժամը 22:52-ին ահազանգ է ստացվել, որ Ագարակավանի...
Աղբյուր` Panorama.am
09:07
«Ժողովուրդ». Նահապետ Գևորգյանի «ճռիկ-վռիկներ» անող որդուն շոու բեմադրելով, ձերբակալել են հետո բաց թողել
«Ժողովուրդ» թերթը գրում է. «Ոստիկանությունը, չմոռանալով, որ Փաշինյանի «համբերության բաժակը լցվելու»...
Աղբյուր` Panorama.am
09:00
«Ժողովուրդ». Կալանավորումների տեսքով նոր «Մասկի շոուներ» կլինեն
«Ժողովուրդ» թերթը գրում է. «Առաջիկայում կալանավորումների տեսքով նոր «Մասկի շոուների» ականատես կլինենք:...
Աղբյուր` Panorama.am
08:58
«Ժողովուրդ». 2025-ի մինչև մայիսի 1-ը ովքեր պետք է հայտարարագիր ներկայացնեն
«Ժողովուրդ» թերթը գրում է. «2024 թվականի նոյեմբերի դրությամբ Հայաստանում գրանցվել են 782 հազար 832 աշխատակիցներ, ովքեր...
Աղբյուր` Panorama.am
08:50
Խոշոր հրդեհ Նոյեմբերյանում
Տավուշի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն հունվարի 11-ին, ժամը 01:52-ին ահազանգ է ստացվել, որ Կամոյի փողոցում...
Աղբյուր` Panorama.am
08:42
Հայաստանի մի քանի ճանապարհներին մառախուղ է
Հայաստանի տարածքում կա փակ ավտոճանապարհ: Փակ է Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից Քարի լիճ...
Աղբյուր` Panorama.am
23:10
Լուիս Մորենո Օկամպոյի տունն ամբողջովին ավերվել է Կալիֆոռնիայի հրդեհից
Միջազգային քրեական դատարանի նախկին գլխավոր դատախազ Լուիս Մորենո Օկամպոն X-ի իր միկրոբլոկում գրել է. «Մալիբուում գտնվող իմ տունն...
Աղբյուր` Panorama.am
22:39
Ռուսաստանը թող գազը մեզ թանկ վաճառի, մենք այլընտրանքներ ունենք. Գագիկ Մելքոնյան
«Մենք Ռուսաստանին ավելի շատ ենք պետք, քանց թե իրենք են մեզ պետք»,- NEWS.am-ի հետ զրույցում ասել է ԱԺ «Քաղաքացիական...
Աղբյուր` Panorama.am
22:24
Շուրջ 120 միլիոն դոլար ավել չափով օտարերկրյա ներդրումներ դուրս են եկել Հայաստանից, քան եկել են. Թադևոս Ավետիսյան
ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Թադևոս Ավետիսյանը գրում է «2024 թվականի առաջին ինը ամիսների տվյալներով արձանագրվել է...
Աղբյուր` Panorama.am
21:59
Հիմա քաղաքական հայտ ներկայացնողների ճնշող մեծամասնությունը պարտված է բարոյական հարթության մեջ. Արա Պողոսյան
Քաղաքագետ Արա Պողոսյանը գրում է.  «Առաջնորդը միշտ ամենաշատն ու ամենաթանկն է դնում զոհասեղանին։ Նույն կերպ և առաջնորդության...
Աղբյուր` Panorama.am
21:46
Բաբայան. Նույն ավտոմեքենայում գտնվող նույն անձանց արդեն չորրորդ անգամ կասկածում են ապօրինի զենք կրելու մեջ
Ինչ-որ մեկի անառողջ գլխում ծնվել է միտք, որ Արթուր Վանեցյանը չպետք է օգտվի պահնորդական ծառայութուններից։
Աղբյուր` Panorama.am
21:46
Էջմիածնում կատարվել են եկեղեցականների նոր նշանակումներ
Մայր Աթոռից հայտնում են, որ Էջմիածնում կատարվել են եկեղեցականների նոր նշանակումներ «Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և...
Աղբյուր` Panorama.am
21:23
Ա. Բաբայանն ընկերների հետ եղել են երկու մեքենայով, որոնցից մեկը պատկանում է Վանեցյանին. Փաստինֆո
Իրավապաշտպան, փաստաբան Արսեն Բաբայանն իր ընկերների հետ ձերբակալվելու ժամանակ եղել են երկու մեքենայով, որոնցից մեկը պատկանում է ԱԱԾ նախկին...
Աղբյուր` Panorama.am
21:20
Հայաստան է ժամանելու Իրանի Մեջլիսի Իրան-Հայաստան բարեկամական խումբը
Հունվարի 12-15-ը Հայաստան է ժամանելու Իրանի Մեջլիսի Իրան-Հայաստան բարեկամական խումբը։ Պատվիրակությունը ղեկավարելու է  Մեջլիսի պատգամավոր...
Աղբյուր` Panorama.am
20:50
Տեղեկատվությունը, թե հարկադիր պարտավորություն ունեցողները չեն կարող երկրից դուրս գալ, խեղաթյուրված է. հայտարարություն
Սոցիալական ցանցերում տարածվող ապատեղեկատվությունը, թե հարկադիր պարտավորություն ունեցող անձինք չեն կարող երկրից դուրս գալ, խեղաթյուրված է։ Այս...
Աղբյուր` Panorama.am
20:38
ՔԿ-ի գլխավոր քարտուղարի տեղակալն ազատման դիմում է գրել
Քննչական կոմիտեի նախագահ Արթուր Պողոսյանը հունվարի 8-ին հրաման է ստորագրել, որում ասվում է․ «Ղեկավարվելով «Հայաստանի...
Աղբյուր` Panorama.am
20:25
Աշխարհահռչակ դերասան Մել Գիբսոնի 14,5 միլիոն դոլար արժողությամբ առանձնատունն այրվել է
Մել Գիբսոնի 14,5 միլիոն դոլար արժողությամբ առանձնատունը Մալիբուում այրվել է, երբ նա նկարահանում էր Ջո Ռոգանի փոդքասթը։ Այս մասին գրում...
Աղբյուր` Panorama.am
20:13
Քննարկվել են Հնդկաստանի կողմից հնարավոր տեխնիկական աջակցությունների տրամադրմանն առնչվող հարցեր․ ՊԵԿ
ՀՀ պետական եկամուտների կոմիտեի նախագահ Էդուարդ Հակոբյանը հյուրընկալել է Հայաստանում Հնդկաստանի արտակարգ և լիազոր դեսպան Նիլակշի Սահա Սինհային։...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Եթե Ադրբեջանը վստահ է, ինչո՞ւ է դատական գործընթացները դադարեցնելու մասին գաղափար առաջ քաշում
13:48 10/01/2025

Եթե Ադրբեջանը վստահ է, ինչո՞ւ է դատական գործընթացները դադարեցնելու մասին գաղափար առաջ քաշում

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}