Աշոտ Դանիելյանը` աշխարհի չեմպիոն
Սանկտ-Պետերբուրգում կայացած աամբոյի աշխարհի առաջնության 82 կգ քաշային կարգում գերազանց հանդես եկավ մեր հավաքականի առաջատարներից մեկը` ստեփանակերտցի Աշոտ Դանիելյանը: Նա, հաղթելով բոլոր գոտեմարտերում, հասավ եզրափակիչ, որտեղ առավելության հասավ նաև ՌԴ ներկայացուցիչ Ռյաբովի նկատմամբ ու հռչակվեց աշխարհի չեմպիոն: Այս մասին տեղեկացնում է ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարության պաշտոնական կայքը:
Հիշեցնենք, որ բրոնզե մեդալների էին արժանացել Երջանիկ Կարապետյանը (48 կգ), Սոսե Բալասանյանը (52 կգ), Տիգրան Կիրակոսյանը (52 կգ) և Մավրիկ Նասիբյանը (74 կգ):
Այսպիսով` հայ սամբիստներն աշխարհի առաջնությունից հայրենիք կբերեն 5 մեդալ, որից մեկը` ոսկե, չորսը` բրոնզե:
Ավելացնենք նաև, որ սամբոյի զարգացման գործում ներդրած ավանդի համար մարզաձևի հիմնադրման 75-ամյակի կապակցությամբ հոբելյանական մեդալով է պարգևատրվել Հայաստանի սամբոյի ֆեդերացիայի նախագահ Լևոն Հայրապետյանը:
Լրահոս
Տեսանյութեր
Չենք կարողանում տարբեր դաշտերով պայքարել Արցախի մշակութային ժառանգության պահպանման համար. Ղարախանյան