«Beeline Scholarship». Հայտարարվեց ծրագրի մեկնարկի մասին
ԱրմենՏել ՓԲԸ-ն (ապրանքանիշը` Beeline), Բրիտանական խորհրդի հայաստանյան մասնաճյուղը ՀՀ ԿԳ նախարարության հետ համատեղ այսօրվա ասուլիսում հայտարարեցին «Beeline Scholarship» ծրագիրի մեկնարկի մասին:
Առաջին անգամ ԱրմենՏել ընկերությունը շուրջ 100 հայ ուսանողի կտրամադրի կրթաթոշակ` վճարելով նրանց մեկ կիսամյակի ուսման վարձը: Տրամադրվող աջակցության գումարը չի կարող գերազանել 300.000 դրամը:
Կրթաթոշակի համար կարող են դիմել բոլոր նրանք, ովքեր
•Հայաստանի պետական բուհերի ուսանող են,
•Մասնագիտանում են հետևյալ ոլորտներից մեկում (սոցիալական և հումանիտար գիտություններ, արվեստ, ճարտարագիտություն, տեղեկատվական տեխնոլոգիաներ, իրավունք, միջազգային հարաբերություններ, տնտեսագիտություն, բիզնես կառավարում և ճշգրիտ ու բնական գիտություններ),
•Ուսանում են երկրորդից չորրորդ կուրսերում,
•Սովորում են վճարովի համակարգում և չունեն որևէ այլ կրթաթոշակ (երկրորդ փուլն անցած ուսանողներից կպահանջվի հաստատում համալսարանից):
Ընտրության չափանիշները.
•Ստեղծարար մտածողություն,
•Գաղափարի արդիականություն,
•Նորարարություն,
•Ներկայացման և հաղորդակցական հմտություններ:
Հավասար միավոր ունեցող թեկնածուների դեպքում առավելությունը կտրվի սոցիալական խոցելի խմբերի և առավել բարձր առաջադիմություն ունեցող ուսանողներին:
Մրցույթը բաղկացած է երկու փուլից:
Առաջին փուլ.
•Նոյեմբերի 25-ից դեկտեմբերի 25-ը պետք է ներկայացնել «Ի՞նչ փոփոխություն եմ պատրաստվում իրականացնել իմ ոլորտում» ծրագիր-առաջարկ ` 300-600 բառի սահմաններում: Ծրագիր- առաջարկը պետք է լինի հայերեն,
•Ծրագիր-առաջարկը կարող եք բեռնել Բրիտանական խորհրդի կայքում` www.britishcouncil.am կամ ֆեյսբուքյան էջում տեղադրված հատուկ հավելվածում` www.facebook.com/britishcouncil.am,
•Հրավիրված անկախ մասնագետները կընտրեն առաջին փուլն անցած մասնակիցներին:
Երկրորդ փուլ.
•Առաջին փուլը հաղթահարած թեկնածուները կհրավիրվեն հարցազրույցի,
•Հարցազրույցին ուսանողներն իրենց ծրագիր – առաջարկը պետք է ներկայացնեն տեսանյութի կամ պատկերացույցի միջոցով,
•Այս փուլն անցած մասնակիցները պետք է ներկայացնեն փաստաթուղթ համալսարանից, ըստ որի` նրանք սովորում են վճարովի համակարգում և չեն ստանում այլ կրթաթոշակ:
Հարցազրույցը կանցկացնեն համապատասխան ակադեմիական ոլորտի ճանաչված փորձագետները, ԱրմենՏել ընկերության, Բրիտանական խորհրդի և ՀՀ ԿԳ նախարարության ներկայացուցիչները:
Հաղթողները կհայտարարվեն հունվարի վերջին:
Հաղթող ուսանողների շրջանակում Բրիտանական խորհուրդը կանցկացնի խաղարկություն, որի արդյունքում հաղթող ուսանողներից մեկը հնարավորություն կունենա մեկնելու Միացյալ Թագավորություն և մասնակցելու դասընթացի:
Հայտերի ներկայացման վերջնաժամկետն է դեկտեմբերի 25-ը:
Լրացուցիչ տեղեկությունների համար զանգահարել Բրիտանական խորհրդի հայաստանյան մասնաճյուղ Նորայր Երզնկյանին` 010552945 (ն.հ. 5109) կամ գրել [email protected] էլեկտրոնային հասցեին:
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին