«Մենք տոնում ենք երկու Սուրբ Ծնունդ»...Աբու-Դաբիի հայերի կյանքի, Նոր տարվա քաղցր սուջուխի և այլ ազգերի հետ ապրելու մասին
Արաբական միացյալ էմիրությունների մայրաքաղաքում բնակվող հայերը սկսել են Սուրբ ծննդյան բարեգործական տոնավաճառը: Համայնքի ներկայացուցիչները իրենց սիրելի խոհանոցը վայելում են Հայաստանից բերված մթերքներով:
«Հայ համայնքի ներկայացուցիչ, նավթի ու գազի բիզնեսով զբաղվող Փանոս Բալյանի համար քաղցր սուջուխը, որը պատրաստվում է խաղողի օշարակից և ընկույզից, Սուրբ Ծնունդը նշելու սկիզբն է ազդարարում»,-գրում է m.gulfnews.com-ը:
«Ես շատ երջանիկ եմ, որ համտեսում եմ դա, և մեծ քանակով գնել եմ»,- Հայ համայնքի ամենամյա սուրբծննդյան տոնավաճառի ժամանակ ասել է Բալյանը՝ ավելացնելով, որ համայքի անդամները երբեք բաց չեն թողնում ցանկացած առիթի դեպքում հավաքվելու հնարավորությունը:
Միջոցառումը կազմակերպվել է Հայ կանանց կոմիտեի կողմից: Մինչ երեկո այն ունեցել է հարյուրավոր այցելուներ:
Տոնավաճառի հասույթն ուղղվելու է Հայ համայնքի կենտրոնին:
Հայ կանանց կոմիտեի նախագահ Գյուլիզար Ջոնյանի խոսքով`թեև հայերը փոքր համայնքով (մոտ 1000 մարդ) են բնակվում մայրաքաղաքում, սակայն ակտիվ հասարակական կյանք են վարում:
«Ավելի քան 500 հայ ընտանիք է ապրում Աբու Դաբիում, և գրեթե բոլոր կանայք կոմիտեի անդամներ են», -հավելել է նա:
«Մենք պարբերաբար միջոցառումներ ենք անցկացնում համայնքում: Անդամները ընկերներ ունեն մայրաքաղաքի գրեթե բոլոր համայնքներից: Այնպես որ այս միջոցառումները միջմշակութային միջոցառումների են վերածվել»,-ասել է Ջոնյանը:
Թեև կոմիտեն ձևավորվել էր շատ տարիներ առաջ, սակայն ակտիվ չի եղել: Այն «վերակենդանացել» է երեք տարի առաջ: Կոմիտեի դռները բաց են բոլոր ցանկացողների առջև:
«Մենք Սուրբ ծնունդը նշում ենք նաև դեկտեմբերի 25-ին մեր քրիստոնյա մյուս ընկերների հետ: Այնպես, որ մենք տոնում ենք երկու Սուրբ Ծնունդ»,-նշել է Հայ կանանց կոմիտեի նախագահը:
Մոտ 70 հայ և այլ ազգերի ներկայացուցիչներ միջոցառմանը ներկայացրեցին իրենց աշխատանքները: Այցելուները գնեցին նկարներ, խեցեղեն, բացիկներ, զարդեր, երեխաների հագուստ, դեկորատիվ մոմեր, ձեռագործ իրեր և տոնական այլ զարդարանքներ: Հայկական անկյունում եղել են հայրենիքից բերված սնունդ, արհեստի գործեր, նկարներ և այլն:
Ի դեպ, հայերը ԱՄԷ-ում են հաստատվել 1960-ականներից՝ որպես աշխատանքային միգրանտներ: Ավելի ուշ՝ 1975 թվականի Լիբանանի քաղաքացիական պատերազմը (1975-1990թթ.), 1979 թվականին Իրանում իսլամական հեղափոխությունը, 1980-1988 թվականների իրանա-իրաքյան պատերազմը, ինչպես նաև այլ գործոնների նպաստեցին, որպեսզի Մերձավոր Արևելքի երկրներից հայերը տեղափոխվեն ԱՄԷ: Նոր փուլում հայերը Միացյալ Էմիրություններ տեղափոխվեցին նաև Հայաստանից, ԱՄՆ-ից, Ռուսաստանից, Կանադայից և եվրոպական երկրներից:
Չնայած քաղաքացիության արգելքին՝ պետության կողմից հայ համայնքը դիտարկվում է որպես կրոնական համայնք (Ալ ջալիյա ալ-արմանիա): Հայերի շրջանում կան գործարարներ, անձնական առևտրով զբաղվողներ, ճարտարապետներ, տնտեսագետներ, բարձր տեխնոլոգիաների մասնագետներ, բժիշկներ և ուսուցիչներ:
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները