Հոկտեմբեր ամսվա ընթացքում վերաֆինանսավորվել է 74 հիփոթեքային վարկ` 577,5 մլն դրամ ծավալով. ԱՀԸ
2013 թվականի հոկտեմբեր ամսվա ընթացքում «Ազգային Հիփոթեքային Ընկերություն» ՎՎԿ ՓԲԸ-ի (ԱՀԸ) կողմից վերաֆինանսավորվել է 74 հիփոթեքային վարկ` 577,5 մլն ՀՀ դրամ ծավալով: Ինչպես տեղեկացնում են ընկերությունից, այս տարվա հոկտեմբերի 31-ի դրությամբ ԱՀԸ կողմից վերաֆինանսավորված հիփոթեքային վարկերի ընդհանուր քանակը կազմում է 4020 վարկ` 31,6 մլրդ դրամ ընդհանուր պայմանագրային գումարով:
Նշենք, որ ընկերության նպատակն է հիփոթեքային շուկայում ստեղծել այնպիսի պայմաններ, որպեսզի վարկերը հասանելի լինեն բոլոր այն ընտանիքների համար, ովքեր ունեն միջին եկամուտ և հիփոթեքային վարկավորման միջոցով կարող են բարելավել իրենց բնակարանային պայմանները:
«Ազգային հիփոթեքային ընկերություն» ունիվերսալ վարկային կազմակերպության միակ հիմադիրն ու բաժնետերը ՀՀ կենտրոնական բանկն է, ընկերության կանոնադրական կապիտալը կազմում է 5 միլիարդ դրամ:
Լրահոս
Տեսանյութեր
ՈւՂԻՂ. Տրանսպորտը թանկացնում են նախկինների մերժած հաշվարկով. Պիպոյանը փաստաթղթեր է հրապարակում