Ֆրանսիայի ԱԳ նախարար. Դեկտեմբերից կսկսվի Իրանի նկատմամբ սահմանված պատժամիջոցների կասեցման առաջին փուլը
«Դեկտեմբերից կսկսվի Իրանի նկատմամբ սահմանված պատժամիջոցների կասեցման առաջին փուլը»,-այդ մասին իրանական «ՖԱՐՍ» լրատվական գործակալության հաղորդմամբ՝ հայտարարել է Ֆրանսիայի ԱԳ նախարար Լորան Ֆաբիուսը:
Ֆրանսիայի արտաքին գերատեսչության ղեկավարը չի մանրամասնել, թե հատկապես ո՞ր ոլորտներում է տեղի ունենալու պատժամիջոցների կասեցում: Նա հայտարարել է, որ ձեռք բերված համաձայնությունը հաստատում է Իրանի` միջուկային էներգիան խաղաղ նպատակով օգտագործելու իրավունքը:
Նախատեսվում է, որ առաջիկա շաբաթների ընթացքում «5+1 խմբի» անդամ երկրների ԱԳ նախարարները Իրանի նկատմամբ սահմանված տնտեսական պատժամիջոցները չեղյալ հայտարարելու վերաբերյալ քննարկումներ կանցկացնեն:
Նշենք, որ Ժնևում Իրանի և «5+1 խմբի» միջև նոյեմբերի 24-ին ձեռք վբերված պայմանավորվածության համաձայն՝
1. Իրանը հայտարարում է, որ 6 ամսվա ընթացքում ուրանը 5 տոկոսից ավել չի հարստացնի
2. Իրանի պետրոքիմիական արտադրանքի արտահանման և ոլորտի հետ կապված այլ ծառայությունների նկատմամբ սահմանված պատժամիջոցների կասեցում
3. Ոսկու և թանկարժեք մետաղների ոլորտում առկա սահմանափակումների կասեցում
4. Ավտոմոբիլային արդյունաբերության ոլորտի նկատմամբ ԱՄՆ-ի սահմանած պատժամիջոցների կասեցում
5. Իրանի քաղաքացիական ինքնաթիռների համար անվտանգ թռիչքներ ապահովելու նպատակով համապատասխան սերտեֆիկատի և անհրաժեշտ պահեստամասերի տրամադրում
6. ՄԱԿ-ի ԱԽ կողմից Իրանի նկատմամբ նոր պատժամիջոցներ չպետք է կիրառվեն
7. ԵՄ-ի կողմից Իրանի նկատմամբ նոր պատժամիջոցներ չպետք է կիրառվեն
8. ԱՄՆ-ի կառավարությունը նախագահի և Կոնգրեսի իրավասությունների շրջանակներում ձեռնպահ է մնալու Իրանի նկատմամբ նոր պատժամիջոցներ կիրառելուց
Թեմայի առնչությամբ մեկնաբանություն՝
Իրանագետ. Ժնևյան համաձայնագիրը կնպաստի տարածաշրջանում խաղաղության և անվտանգության ապահովմանը
Լրահոս
Տեսանյութեր
Կառավարության համար ՀՀ ո՞ր քաղաքացիներն են համարվելու իրական Հայաստանի քաղաքացիներ. Ռուստամյան