Իվանիշվիլին ներկայացրել է «Վրացական երազանք- Դեմոկրատական Վրաստան» կուսակցության նոր ղեկավարներին
Նոյեմբերի 24-ին կայացած «Վրացական երազանք-Դեմոկրատական Վրաստան» կուսակցության համագումարի ժամանակ ընտվել են կուսակցության նոր ներկայացուցիչներ, քաղխորհրդի նոր կազմ, որը բաղկացած է 12 հոգուց: Այս մասին հայտնում է «Ռեգնում» գործակալությունը:
Նախկին վարչապետ Բիձինա Իվանիշվիլին վայր է դրել կուսակցության առաջնորդի լիազորությունները և այդ պաշտոնում առաջադրել Իրակլի Գարիբաշվիլիի թեկնածությունը, ով նաև նշանակվել է նոր վարչապետ: Նախկին վարչապետը նշել է, որ Իրակլի Գարիբաշվիլին ունի կազմակերպչական ունակություններ և քաղաքական հոտառություն և այդ պաշտոնում լավագույնս կդրսևորի իրեն:
Կուսակցության գլխավոր քարտուղար է նշանակվել էներգետիկայի նախարար Կախա Կալաձեն: «Նա քաղաքականության մեջ շատ երիտասարդ է, բայց տեսեք, թե ինչքան նախանձելի է»- այսպես է բնութագրել Իվանիշվիլին Կալաձեին:
Կուսակցության նոր ղեկավարները իրենց հերթին շնորհակալական խոսքն են հայտնել Իվանիշվիլիին ՝ Վրաստանի ապագայի հանդեպ հույսը, և արժանապատվությունը վերադարձնելու համար:
Համագումարի ավարտից հետո Իվանիշվիլին լրագրողներին հայտնել է, որ վերջնականապես աշխատանքի է անցնելու քաղաքացիական սեկտորում, սակայն գործունեության ուղղությունները հստակեցնելու համար կպահանջվի 2-3 ամիս:
Լրահոս
Տեսանյութեր
Ուզում են երկիրը Հյուսիսային Կորեա սարքեն, մենք էլ դառնանք իրենց համբալները. Բողոքի ակցիա