Վատիկանն առաջին անգամ ցուցադրել է Պետրոս առաքյալի «մասունքները»
Վատիկանն առաջին անգամ լայն հասարակությանն է ներկայացրել ինը ոսկորների հատվածներ, որոնք ընդունված է համարել Պետրոս առաքյալի՝ Հռոմի առաջին պապի մասունքները: Այս մասին գրում է Բի-Բի-Սի-ն:
Մասունքները ցուցադրվել են Սուրբ Պետրոսի հրապարակում պատարագի ժամանակ:
Մասունքները հայտնաբերվել էին Սուրբ Պետրոսի տաճարի հնագիտական պեղումների ժամանակ 70 տարի առաջ: Վատիկանը մինչ այժմ չի հաստատել, արդյոք այդ մասունքները իրական են՝ մատնանշելով, որ քրիստոնայները դարեր շարունակ աղոթել են առաջին պապի թաղման վայրում: