Վլադիմիր Պուտինն անձամբ է պարգևատրել Արսեն Խանջյանին
Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինն անձամբ է մեդալները հանձնել Սանկտ Պետերբուրգի «Հոբելյանական» մարզահամալիրում կայացած սամբոյի աշխարհի առաջնության առաջին օրվա հաղթողներին: Երկրի ղեկավարի ձեռքերից ոսկե մեդալներ են ստացել Ռուսաստանի ներկայացուցիչ Արսեն Խանջյանը, ինչպես նաև Պավել Լիսենկոն (Ղազախստան) և Տատյանա Սավենկոն (Ուկրաինա):
«Շատ եմ ուզում հուսալ, որ ձեզ կհաջողվի խուսափել վնասվածքներից,- դիմելով մարզիկներին` ասել է Վ. Պուտինը:- Մարտարվեստները միշտ հրաշալի են ոչ միայն ուժով, տղամարդկայնությամբ, սխրանքով, այլ նաև մրցակցի հանդեպ հարգանքով ու հոգատարությամբ»:
Լրահոս
Տեսանյութեր
Եթե Ադրբեջանը վստահ է, ինչո՞ւ է դատական գործընթացները դադարեցնելու մասին գաղափար առաջ քաշում