Կուպրիյանով. «Գազպրոմ»-ը չի վերանայի Ուկրաինայի հետ գազային պայմանագիրը
Ռուսական գազային մոնոպոլ «Գազպրոմ» ընկերության պաշտոնական ներկայացուցիչ Սերգեյ Կուպրիյանովը ԲԻ ԲԻ Սի-ի ոռւսական ծառայությանը հայտնել է, որ Ուրիաինայի հետ ունեցած գազային պայմանագրում որևէ փոփոխություն չի նախատեսվում: Այս մասին տեղեկացնում է ԲԻ ԲԻ Սի-ի ոռւսական ծառայությանը:
Կիրակի օրը ICTV հեռուստաընկերությանը տված հարցազրույցում Ուկրաինայի վարչապետ Նիկոլայ Ազարևը հայտարարել էր, որ պաշտոնական Մոսկվան խոստացել է վերանայել գազի գինը այն բանից հետո, երբ Կիևը հրաժարվել էր ստորագրել ԵՄ-ի հետ ասոցացաման համաձայնագիրը:
«Գազպրոմ» ընկերության ներկայացուցիչ Սերգեյ Կուպրիյանովը նշել է, որ ոչ մի տեղեկություն չունի Ուկրաինական կառավարությանը տրված խոստումների մասին:
Ռուսաստան-Ուկրաինա գազային պայմանագիրը կվերանայվի. Ազարով
Լրահոս
Տեսանյութեր
ՈւՂԻՂ. Տրանսպորտը թանկացնում են նախկինների մերժած հաշվարկով. Պիպոյանը փաստաթղթեր է հրապարակում