Թաեքվոնդոյի ուսանողական հավաքականը վերադառնում է 3 մեդալով
Այսօր Մոսկվայից, որտեղ կայացավ Եվրոպայի թաեքվոնդոյի ուսանողական առաջնությունը, Երևան վերադարձավ Հայաստանի թաեքվոնդոյի ուսանողական հավաքականը: Մեր պատվիրակության կազմում ընդգրկված էին 5 մարզիկներ, իսկ հավաքականը գլխավորում էր մարզիչ Զորայր Մեքինյանը: Այս մասին հայտնում է ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժինը:
Մեր մարզիկներից Վահագն Ավագյանը, ով հանդես էր գալիս 74 կգ քաշային կարգում, նվաճեց արծաթե մեդալ, մեկական բրոնզե մեդալ նվաճեցին Հակոբ Ղազարյանն (63 կգ) ու Հայկազ Սամվելյանը (58 կգ):
Լրահոս
Տեսանյութեր
Եթե Ադրբեջանը վստահ է, ինչո՞ւ է դատական գործընթացները դադարեցնելու մասին գաղափար առաջ քաշում