Սվոբոդա. Էրդողանը բռնապետական ղեկավարման ճանապարհ է ընտրել և հեռանում է ԵՄ արժեքներից ու սկզբունքներից
«Թուրքիայի վարչապետ Էրդողանը բռնապետական ղեկավարման ճանապարհ է ընտրել և Թուրքիան հեռանում է ԵՄ արժեքներից ու սկզբունքներից»,-այս մասին «Todays Zaman»-ի հետ զրույցում նշել է Եվրախորհրդարանի Սոցիալիստների ու դեմոկրատների խմբի նախագահ Հաննես Սվոբոդան:
Նա քննադատել է «Արդարություն և Զարգացում» կուսակցությանը՝ նշելով, որ Էրդողանը չպետք է կանանց և երիտասարդներին թելադրի, ինչպես ապրել:
«Այս քաղաքականությունը Թուրքիային հեռացնում է Եվրոպայից»,-նշել է վերջինս:
Ըստ նրա, բռնապետ կուսակցությունները և կառավարությունները օգտագործում են տնտեսական գործիքներն ընդդիմությանը պատժելու համար:
Սվաբոդան կարծում է, որ Թուրքիայի հետագա ուղղությունը կախված է նախագահականն ընտրություններից, ինչպես նաև այն հանգամանքից, թե արդոյք իշխող կուսակցությունը միավորված հանդես կգա:
Եվրախորհրդարանի Սոցիալիստների ու դեմոկրատների խմբի նախագահը նաև նշել է, որ Թուրքիան տառապում է անորոշ քաղաքականության պատճառով, քանի որ այն հաճախ փոխում է իր քաղաքականությունը, օրինակ Սիրիայի և քրդերի հարցում:
Լրահոս
Տեսանյութեր
Ուզում են երկիրը Հյուսիսային Կորեա սարքեն, մենք էլ դառնանք իրենց համբալները. Բողոքի ակցիա