Պաշտպանության նոր նախարարի օրոք ադրբեջանական բանակում կադրային քաոս է սկսվել
Ադրբեջանի պաշտպանության նորանշանակ նախարար Զաքիր Հասանովի դեմ սկսել են լուրջ մեղադրանքներ ներկայացնել: Ադրբեջանական հասարակության մեջ միանշանակ չի ընդունվել նախկին նախարար Սաֆար Աբիևի օրոք պաշտոնաթող արված կամ պահուստում գտնվող զինծառայողներին նորից զինծառայության հրավիրելու Հասանովի որոշումը:
Ինչպես նշում է «Moderator.az» կայքը՝ նոր կադրերը զբաղեցնում են տվյալ պահին աշխատողների տեղերը, ովքեր սկսել են բողոքել, որ զինծառայությունից իրենց ազատում են ապօրինաբար:
«Դրա պատճառը մեծ թվով կադրային տեղափոխություններն են ու այդ փոփոխություններում պատահական մարդկանց ՊՆ-ի նման կարևոր կառույցում տեղավորելն է: Նկատվում են միտումներ, որոնք խաչ են քաշում հզոր բանակի մասին Իլհամ Ալիևի խոսքերի վրա: Ստացվում է, որ ՊՆ-ում վիճակը վերին աստիճանի վատ է եղել: Նման պայմաններում երբեք էլ հնարավոր չէ կառուցել հզոր բանակ: Չնայած բոլոր թերություններին ու խնդիրներին՝ Սաֆար Աբիևի ժամանակ նման կադրային քաոս չկար: Ճիշտ է, Սաֆար Աբիևը նույնպես շատ սխալներ է թույլ տվել, բայց կամայականություն և ֆեոդալիզմ բանակում չի եղել: Անձամբ ես խիստ անհանգստացած ու հիասթափված եմ»,-հայտարարել է ռազմական փորձագետ Ուզեիր Ջաֆարովը:
Ինչպես նշում է փորձագետը՝ բանակի ճակատագիրը չի կարելի է զոհաբերել ինչ-որ մեկի չարությանը, վրդովմունքին: «Գործող գեներալներ են ազատվում, նրանց փոխարեն պահուստում գտնվողների են բերում, այն էլ միանգամայն այլ կառույցում երկար ժամանակ ծառայած մարդկանց»,-դժգոհում է փորձագետը:
Լրահոս
Տեսանյութեր
Ուզում են երկիրը Հյուսիսային Կորեա սարքեն, մենք էլ դառնանք իրենց համբալները. Բողոքի ակցիա