Հալեպում հրթիռակոծության արդյունքում հայ երիտասարդ է զոհվել
Հալեպի Վիլլաներ թաղամասում հրթիռակոծության արդյունքում վիրավորված Տիգրան Մանուկյանը մահացել է: Այս մասին հայտնում է PERIO NEWS-ը:
1989 թվականին ծնված Տիգրանը և ևս չորս հայ վիրավորվել էին նոյեմբերի 13-ին արձակված հրթիռների հետևանքով: Նրա հուղարկավորությունը տեղի է ունենալու այսօր՝ նոյմեբերի 26-ին:
Հիշեցնենք, որ նոյմբերի 17-ին Դամասկոսում զոհվել էր սիրիական բանակի հայազգի զինվոր, 1988 թվականին ծնված Հակոբ Տեր-Ղազարյանը:
Ընդհանուր առմամբ մինչև 2013 թվականի նոյեմբերը Սիրիայում զոհված հայերի թիվը հասնում է 65-ի, վիրավորներինը՝ 179-ի: Առևանգվել է 110 հայ, իսկ անհայտ կորել են 2-ը: Զոհված զինվորների թիվը հասնում է 15-ի: