Հարցազրույցներ 15:13 26/11/2013

Ալիկ Էրոյանց. Վրաստանի նորընտիր կառավարությանը դժվարին ժամանակներ են սպասվում

 Նոյեմբերի 24-ին Վրաստանի նախկին վարչապետ Բիձինա Իվանիշվիլին պաշտոնապես հայտարարել է քաղաքականությունից հեռանալու մասին: Վերոնշյալի առնչությամբ պարզաբանումներ ստանալու նպատակով Panorama.am-ը զրուցել է Վրաստանի հարցերով փորձագետ Ալիկ Էրոյանցի հետ:

- Ինչպե՞ս կմեկնաբանեք Իվանիշվիլիի հրաժարականն ու քաղաքականությունից նրա հեռանալը:

- Նախ ասեմ, որ Վրաստանի՝ արդեն նախկին վարչապետի վերոնշյալ որոշումն անակնկալ չէր, քանզի վերհիշելով նախորդ երկու տարվա ընթացքում հարևան Վրաստանում տեղի ունեցած ներքաղաքական զարգացումները, հասկանում ենք, որ Իվանիշվիլիի պաշտոնավարումը հենց նման տրամաբանական ավարտ պետք է ունենար: Բանն այն է, որ դեռևս 2011թ.-ի հոկտեմբերի 5-ին` մինչև իշխանության գալն, Իվանիշվիլին հայտարարել էր քաղաքականություն մուտք գործելու, ապա երկու-երեք տարի հետո քաղաքականությունից հեռանալու իր նպատակների մասին: Նաև հարկ է նշել, որ 2012թ.-ի խորհրդարանական ընտրություններին և վարչապետի պաշտոնը ստանձնելուն հաջորդած երկամյա ժամանակահատվածում գրեթե բոլոր կարևոր հանդիպումների, միջոցառումների, հարցազրույցների և ասուլիսների ժամանակ Իվանիշվիլին մշտապես կրկնել է, որ նախագահական ընտրություններից հետո թողնելու է վարչապետի պաշտոնը և հեռանալու է քաղաքականությունից: Այնպես որ նախապես ամեն-ինչ որոշված էր:

- Իսկ ինչո՞վ էր պայմանավորված Իվանիշվիլիի կողմից նախագահական ընտրություններին հաջորդած ժամանակահատվածի ընտրությունը՝ քաղաքականությունից հեռանալու որոշումն իրականացնելու համար:

- Նախկին վարչապետի հիմնական նպատակն, ըստ էության, Միխեիլ Սաակաշվիլիի իշխանության և նրա թիմի տապալումն էր, դրան զուգահեռ` նոր խորհրդարանի և կառավարության կազմավորումը: Ս.թ. հոկտեմբերին կայացած նախագահական ընտրություններում Միխեիլ Սաակաշվիլին իրավասու չէր որպես նախագահի թեկնածու հանդես գալու, իսկ վերջինիս առաջնորդած «Միացյալ ազգային շարժում» կուսակցության թեկնածուն պարտություն կրեց: Արդյունքում նախագահ ընտրվեց Իվանիշվիլիի ղեկավարած «Վրացական երազանք» կոալիցիայի կողմից առաջադրված թեկնածուն` Գիորգի Մարգվելաշվիլին: Այդպիսով նախկին իշխանություններին եկավ փոխարինելու քաղաքական տարբեր ուժերից բաղկացած «Վրացական երազանք» կոալիցիան, որի ներկայացուցիչներն այսօր խորհրդարանում կազմում են մեծամասնություն, իսկ կառավարությունն ամբողջությամբ ձևավորված է վերոնշյալ կոալիցիայի անդամներից: Ուստի ներկայում Վրաստանում ստեղծված ներքաղաքական պատկերն, իհարկե, թույլ է տալիս հստակ արձանագրել, որ Իվանիշվիլին լուծեց իր առջև դրված թիվ մեկ խնդիրը. Սաակաշվիլին այլևս իշխանություն չունի:

- Ձեր կարծիքով ինչպե՞ս կզարգանան հետագայում իրադարձությունները Վրաստանի շուրջ և ի՞նչ գործունեություն կծավալեն Սաակաշվիլին և Իվանիշվիլին:

- Իվանիշվիլին բազմիցս հայտարարել է, որ ինքը մնալու է ժողովրդի կողքին, ակտիվ գործելու է հասարակական դաշտում, պաշտպանելու է ժաղովրդի շահը: Ակնհայտ է, սակայն, որ չլինելով քաղաքականության մեջ, նա անուղղակիորեն մասնակցելու է քաղաքական գործընթացներին և անմիջական շփումներ է ունենալու գործող իշխանությունների ներկայացուցիչների հետ` շարունակելով լուրջ ազդեցություն ունենալ իշխող քաղաքական ուժի վրա` որոշումների կայացման տեսանկյունից: Ինչ վերաբերում է նախկին նախագահ Միխեիլ սաակաշվիլիին, կարծում եմ` վերջինս ապագա ծրագրերի մասով դեռ չի կողմնորոշվել, սակայն կարելի է կանխատեսել, որ նա կշարունակի հանդես գալ դասախոսություններով աշխարհի հայտնի ԲՈՒՀ-երում, կարող է նաև հենց ինքը դառնալ որևէ համալսարանի ղեկավար: Հետագայում չի բացառվում, որ Սաակաշվիլին ընտրվի Եվրախորհրդարանի պատգամավոր, իսկ տարիներ անց կրկին փորձի Վրաստանում գալ իշխանության: Զարգացումները Վրաստանի շուրջ, ընդհանուր առմամբ, կլինեն ավելի ակտիվ և հետաքրքիր թե՛ ներքին և թե՛ արտաքին քաղաքականության մասով: Նորընտիր կառավրությանը դժվարին ժամանակներ են սպասվում, քանի որ խնդիրները բազում են և արդիական՝ սոցիալ-տնտեսական վիճակի բարելավումից մինչև արևմտյան ինտեգրացիոն գործընթացների զարգացում, զուգահեռ նաև Ռուսաստանի հետ հարաբերությունների կարգավորում, անմիջական հարևանների հետ համագործակցության խորացում: Դրանք են լինելու այն խնդիրները, որոնք պետք է մշտապես գտնվեն Վրաստանի կառավարության ուշադրության կենտրոնում, այլապես, ձախողման դեպքում, հասարակությունը կարող է անվստահություն հայտնել և ընդվզել գործող իշխանությունների դեմ:



Աղբյուր` Panorama.am
Share |
Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

14:48
Ձերբակալվել է ազգային հերոս Տիրան Խաչատրյանը
Ձերբակալել են ազգային հերոս Տիրան Խաչատրյանին։ Այս մասին Արմենիա Սպուտինային հայտնել է փաստաբան Վարազդատ Հարությունյանը։ Գլխավոր շտաբի պետի...
Աղբյուր` Panorama.am
14:40
116 տարեկանում մաhաgել է մոլորակի ամենատարեց մարդը
Դեկտեմբերի 29-ին 116 տարեկան հասակում մահացել է ճապոնուհի Տոմիկո Իտոկան, ով համարվում էր մոլորակի ամենատարեց մարդը։ Այս մասին հայտնում է...
Աղբյուր` Panorama.am
14:32
Ակտիվիստները պահանջում են չեղարկել Լոլիտայի համերգը
«Ռուսական համայնքի» ակտիվիստները պահանջել են չեղարկել երգչուհի Լոլիտայի համերգը Իվանովոյի երաժշտական թատրոնում, որը պետք է կայանա...
Աղբյուր` Panorama.am
14:16
Հայկական ավանդության համաձայն՝ մոգերն այլ ճանապարհով վերադառնալիս անցել են նաև Մոկաց աշխարհով
Ըստ Մատթեոսի Ավետարանի՝ Տիրոջ ծննդյան ժամանակ աստղի առաջնորդությամբ Արևելքից մի քանի մոգեր գալիս կանգնում են այն մսուրի վրա, որտեղ ծնվել էր մարդկության Փրկիչը
Աղբյուր` Panorama.am
14:10
Հայաստանը՝ Ռուսաստանի 10 խոշորագույն առևտրային գործընկերների ցուցակում
Հայաստանը ընդգրկվել է է Ռուսաստանի 10 խոշորագույն առևտրային գործընկերների ցանկում։ ՌԴ Դաշնային մաքսային ծառայությունը  РБК-ին հայտնել է,...
Աղբյուր` Panorama.am
13:50
Անջելինա Ջոլին ամուսնալուծությունից հետո առաջին անգամ նոր կերպարով հայտնվել է հանրության մեջ
Հոլիվուդյան դերասանուհի Անջելինա Ջոլին դերասան Բրեդ Փիթից բաժանվելուց հետո առաջին անգամ նոր կերպարով է ներկայացել հանրությանը։ Լուսանկարները...
Աղբյուր` Panorama.am
13:37
Ջերմաստիճանը կնվազի 7-10 աստիճանով
Հայաստանի տարածքում հունվարի 4-ի և 6-ի ցերեկը, 7-9-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: Հունվարի 5-ի երեկոյան ժամերին առանձին ...
Աղբյուր` Panorama.am
13:33
ՀՀ ժողովրդական արտիստ Նորայր Մեհրաբյանի ծննդյան օրն է
Այսօր իր 84-րդ տարեդարձն է նշում Հայաստանի Հանրապետության ժողովրդական արտիստ, Հայաստանի «Բարեկամություն» պետական անսամբլի հիմնադիր,...
Աղբյուր` Panorama.am
13:24
Բողոքի ցույցերին մասնակցելուց հետո Վրաստանից արտաքսվել է 25 օտարերկրացի
Վրաստանի իշխանությունները սկսել են վերջին հակակառավարական ցույցերին մասնակցած օտարերկրյա քաղաքացիներին արտաքսելու ընթացակարգերը։ Այս մասին...
Աղբյուր` Panorama.am
13:15
Իսպանիայի իշխանությունները որոշել են չեղարկել «ոսկե վիզաները»
Իսպանիայի իշխանությունները որոշել են վերացնել «ոսկե վիզաները» 2025 թվականի ապրիլին։ Այս մասին է վկայում պետական պաշտոնական...
Աղբյուր` Panorama.am
12:46
Ծնելիության վաղաժամ մաhերի, ծերացման ցուցանիշների և միգրացիոն խնդիրներով պայմանավորված՝ ՀՀ կառավարությունը նախագիծ է առաջարկել
ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարութունը e-draft կայքում հանրային քննարկման է դրել «Հայաստանի Հանրապետության ժողովրդագրական...
Աղբյուր` Panorama.am
12:40
Սիրիայի պատմության դասագրքերից հանվել է «Օսմանյան օկnւպացիա» տերմինը
Սիրիայում Բաշար ալ-Ասադի վարչակարգի տապալումից հետո փոփոխություններ են կատարվել մի շարք ոլորտներում։ Դրանցից անմասն չի մնացել նաև կրթական...
Աղբյուր` Panorama.am
12:21
Թշնամnւ հրահանգները մեր կյանք տեղափոխողները Հայաստանի թշնшմիներն են. Բագրատ Սրբազան
«2025-ը բազմաթիվ սպառնալիքների ժամանակաշրջան է մեզ համար՝ դատելով մինչև այժմ եղած թշնամական հայտարարություններից և այդ թշնամու պատգամները,...
Աղբյուր` Panorama.am
12:09
Սալահը հայտարարել է, որ մրցաշրջանի ավարտից հետո կհեռանա «Լիվերպուլից»
«Լիվերպուլի» հարձակվող Մոհամեդ Սալահը հայտարարել է մրցաշրջանի ավարտից հետո ակումբից հեռանալու մասին։ Եգիպտացին ասել է, որ իր առջև...
Աղբյուր` Panorama.am
11:41
Մեզ մարտահրավեր է նետված կառավարիչների մի փոքրիկ խմբակի կողմից. Բագրատ Սրբազան
«Մեր պայքարը, շարժումը չարի դեմ է, հակառակորդի դեմ է, կանգնելն է հակառակորդի դեմ, դուրս գալ հակառակորդի, չարիքի, ստի դեմ»,-...
Աղբյուր` Panorama.am
11:23
Լեհաստանում ֆերմերները բողոքի ցույց են անում
Նրանք վրդովված են առևտրի և բնապահպանության վերաբերյալ ԵՄ որոշումներից
Աղբյուր` Panorama.am
10:55
Փաշինյանը մանիպուլացնում է. 787.000-ը հյուրանոցի գրեթե մեկ գիշերվա ծախսն է. Աննա Հակոբյանի Իտալիա այցի ծախսերը շարունակում են գաղտնի պահել
Նիկոլ Փաշինյանն այսօր առավոտյան իր ֆեյսբուքյան էջում տեսանյութ է հրապարակել  Հռոմում իր և կնոջ հյուրանոցային համարից՝ նշելով, թե իբր...
Աղբյուր` Panorama.am
10:54
Զախարովան արձագանքել է Սիրիայում ռուսական ռազմաբազաները հանելու մասին Բերբոքի հայտարարությանը
Գերմանիայի արտաքին գործերի նախարար Անալենա Բերբոքը պետք է քննարկի Գերմանիայում ամերիկյան բազաների ճակատագիրը, այլ ոչ թե խոսի Սիրիայում ռուսական...
Աղբյուր` Panorama.am
10:23
Փաշինյանը հերոսանալու սեփական թեզ է հնարել
«Սա է հերոսությունը առօրեականացնելու և առօրյան հերոսականացնելու իմ թեզը»
Աղբյուր` Panorama.am
10:16
070 կոդով անձնագրի հետ միաժամանակ պետք է ներկայացնեն նաև ժամանակավոր պաշտպանության վկայականը
Ժամանակավոր պաշտպանության (փախստականի) վկայականները անհրաժեշտ է փոխարինել նորով։ Այս մասին հայտնում են Միգրացիայի և քաղաքացիության...
Աղբյուր` Panorama.am
10:01
Le Figaro. Ֆրանսիացիների 60%-ը ցանկանում է, որ Մակրոնը հրաժարական տա
Ֆրանսիացիների կեսից ավելին ցանկանում է, որ Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը լքի իր պաշտոնը։ Վեստի.ռու-ի հաղորդմամբ, այս մասին են վկայում Le...
Աղբյուր` Panorama.am
09:49
Ճանապարհներին մեքենաներ են արգելափակվել
Հունվարի 3-ին ՆԳՆ ՓԾ Վայոց ձորի, Կոտայքի և Արագածոտնի մարզային փրկարարական վարչությունների ճգնաժամային կառավարման կենտրոններ ահազանգեր են...
Աղբյուր` Panorama.am
09:45
Ժամանակին հայերը Նոր տարին դիմավորում էին ավելի զուսպ սեղաններով ու ավելի մեծ նշանակություն էին տալիս Սուրբ Ծննդյան խորհրդին
Ժամանակին հայկական ամանորյա սեղաններին Տարեհացը, ոսպը, սիսեռը, պասային կերակուրներն էին փոխարինում խոզի ազդրին, նրբաբլիթներին: Հայերը Նոր տարին...
Աղբյուր` Panorama.am
09:30
Թրամփը շնորհավորել է Ջոնսոնին՝ Ներկայացուցիչների պալատի խոսնակի պաշտոնում վերընտրվելու կապակցությամբ
«Ամերիկացիները չորս տարի սպասում էին «առողջ բանականության, ուժի և առաջնորդության», և այժմ նրանք կստանան այն»։
Աղբյուր` Panorama.am
09:06
Փարաքարի նախնական ընտրություններին կմասնակցի 6 թեկնածու, այդ թվում հրաժարական տված ղեկավարը
«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության նիստում կայացված որոշմամբ Փարաքար խոշորացված համայնքի նախնական ընտրություններին...
Աղբյուր` Panorama.am
08:59
Հրդեհ Երևանում, այրվել է գույք, հատակ, առաստաղ
Հունվարի 4-ին, ժամը 00:36-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Թախտաջյան փողոցի տներից մեկում հրդեհ է...
Աղբյուր` Panorama.am
08:52
Միքայել Ռոստոմյանը լրացրել է միջազգային վարպետի նորմա
Միքայել Ռոստոմյանը «North American Open 2024» շախմատի միջազգային մրցաշարի շրջանակներում լրացրել է միջազգային վարպետի նորմա:...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Թշնամnւ հրահանգները մեր կյանք տեղափոխողները Հայաստանի թշնամիներն են. Բագրատ Սրբազան
13:04 04/01/2025

Թշնամnւ հրահանգները մեր կյանք տեղափոխողները Հայաստանի թշնամիներն են. Բագրատ Սրբազան

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}