Հայտնի են ArmNet Awards 2013 մրցանակների հավակնորդները
Այսօր հայտնի են դարձել «ArmNet Awards 2013» մրցանակի հավակնորդները՝ ըստ յուրաքանչյուր անվանակարգի, որոնք ընտրվել են ArmNet 2013 մասնագիտական ժյուրիի կողմից:
Ըստ տարածած մամուլի հաղորդագրության, մրցույթին ներկայացված 400 մասնակիցներից 7 անվանակարգերում լավագույնի տիտղոսի համար կպայքարեն հետևյալ մասնակիցները.
Դիզայն և հարմարավետություն
http://reincarnation.am
http://imyerevan.com
http://www.reanimania.com
http://submag.co.uk
Նորարարություն
http://spottspot.com
https://www.truthly.me
http://360yerevan.com
http://www.cinpost.com
Տեխնիկական կատարում
https://crossroad.com
http://currency.am
http://cult.am
http://varwar.com
Բովանդակություն
http://kinetoon.com
http://doctors.am
http://litopedia.org
http://www.ysu.am
Տարվա առաջընթաց
http://cult.am
http://eli.am
http://360yerevan.com
http://buy.am
Հասարակական ազդեցություն
http://civilnet.am
https://www.facebook.com/groups/543225539077027/vfacebook.com/groups/543225539077027/ http://achill.am
http://disability.am/
Orange-ի հատուկ մրցանակ լավագույն բջջային հավելվածի համար
Armenia Yellow Pages` play.google.com/store/apps/details?id=com.vavianlabs.spyur
Fortune Cup` play.google.com/store/apps/details?id=com.xtech.vtg.fortunecup
Arm Currency` itunes.apple.com/ng/app/arm-currency/id498948999
Yerevan Routes` https://play.google.com/store/apps/details?id=net.s_us.cityroutes
Լավագույն կայքերը կորոշվեն ժյուրիի՝ տեղացի և արտերկրից ժամանող անդամների համատեղ քննարկումների արդյունքում և կհայտարարվեն մրցանակաբաշխության արարողության ժամանակ, որը տեղի կունենա նոյեմբերի 30-ին, «Էլիտ Պլազա» բիզնես կենտրոնում:
Հիշեցնենք, որ դեռևս շարունակվում է SMS քվեարկությունը, որի արդյունքներով կընտրվի «Ժողովրդական ընտրություն» անվանակարգում հաղթող կայքը: Բոլոր ցանկացողները կարող են քվեարկել իրենց նախընտրած կայքի համար՝ ուղարկելով SMS 1041 կարճ համարին և բովանդակության մասում նշելով նախընտրած մասնակից կայքի մասնակցության հատուկ համարը (1 SMS-ի գինը` 50 դրամ, ներառյալ ԱԱՀ): Մեկ կայքի օգտին յուրաքանչյուր բաժանորդ կարող է քվեարկել միայն մեկ անգամ, սակայն նույն բաժանորդը կարող է քվեարկել այնքան թվով կայքերի օգտին, որքան կցանկանա:
Մրցույթին մասնակցող սոցիալական ցանցերի անձնական էջերը և խմբերը «Ժողովրդական ընտրություն» անվանակարգում ներառված չեն և քվեարկությանը չեն մասնակցում:
ArmNet-ը կոչված է գնահատել տեխնոլոգիաների հանրայնացման հետ մեկտեղ` ինտերնետի հայկական սեգմենտում կատարված առաջընթացը, խրախուսել հայկական կայքերի բովանդակային զարգացումը և նպաստել նոր ընկերությունների ստեղծմանը:
«ArmNet» ամենամյա միջոցառումների շարքի կազմակերպիչներն են Maeutica ընկերությունը, Orange-ը և Հայաստանի Ինտերնետ Հանրություն հասարակական կազմակերպությունը:
Մանրամասները՝ նախագծի պաշտոնական կայքում www.armnetawards.am:
Լրահոս
Տեսանյութեր
Ժողովուրդը լրիվ անտեսված է, ամեն ինչ ի շահ իշխանության է արվում. Երևանցիները՝ տրանսպորտի մասին