Դանիլո Աստորի. «Ուրուգվայը միշտ Հայաստանի կողքին է»
«Ուրոգվայը միշտ Հայաստանի կողքին է»,- հայտարարել է Ուրուգվայի Երկպալատանի խորհրդարանի և սենատի ղեկավար Դանիլո Աստորին Մոնտեվիդեոյում կայացած ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանի գլխավորած պատվիրակության հետ հանդիպման ժամանակ: Հայտնում է «Արմինֆո» գործակալությունը:
«Հայաստանը միշտ մեր սրտերում է»,- հայտարարել է Աստորին՝ բարձր գնահատելով հայկական համայնքի մեծ դերը երկու երկրների ժողովուրդների հարաբերությունների զարգացման գործում:
Հայոց ցեղասպանության մասին խոսելով՝ Աստորին նշել է. «Ես վստահ եմ որ չի կարելի ապագան կառուցել՝ մոռանալով անցյալը»:
Իր հերթին ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը նշել է, որ հայ-ուրուգվայական հարաբերությունները գտնվում են բարձր մակարդակում, սակայն չի կարելի կանգ առնել ձեռք բերվածի մակարդակում և պետք է անել ամեն ինչ ամրապնդել և զարգացնել ձեռքբերումները: «Ուրոգվայը առաջին երկիրն է, որը 1965թ. ճանաչել է Հայոց ցեղասպանությունը և մենք բոլորս հասկանում ենք, որ այս խնդրի նկատմամբ անտարբերությունը կարող է նպաստել 20-րդ դարի սկզբին տեղի ունեցած ոճրագործության կրկնմանը»,- նշել է ԱԺ խոսնակը:
Խոսելով ԼՂ հիմնախնդրի մասին Հ.Աբրահամյանը նշել է, որ հակամարտությունը կարող է կարգավորվել միայն ԵԱՀԿ Մինսկի խմբի ձևաչափով խաղաղ բանակցությունների շրջանակներում:
Համակարծիք լինելով Աբրահամյանի տեսակետին Ուրուգվայի փոխնախագահը հայտարարել է. «Պետք է հարգել այդ տարածքում ապրող ազգաբնակչության ազատությունը»:
Հանդիպման ավարտից հետո հայկական պատվիրակությունը այցելեց Մոնտեվիդեոյի «Հայաստան» հրապարակ՝ ծաղիկներ տեղադրելով Ցեղասպանության զոհերի հիշատակը խորհրդանշող հուշարձանի մոտ:
Լրահոս
Տեսանյութեր
Ուզում են երկիրը Հյուսիսային Կորեա սարքեն, մենք էլ դառնանք իրենց համբալները. Բողոքի ակցիա