Դիլիջանի միջազգային դպրոցը ստացել է «IB World School» կարգավիճակի հավաստագիր
Դիլիջանի միջազգային դպրոցը (UWC Դիլիջան) ստացել «IB World School» դպրոցի լիարժեք կարգավիճակ: Դա նշանակում է, որ դպրոցն իրավունք է ստացել 2014թ. սեպտեմբերից իր 16-ից 18 տարեկան սաներին առաջարկել անգլերեն լեզվով դասավանդվող IB (Միջազգային Բակալավրիատի) դիպլոմ ծրագիրը: Այս մասին հայտնում են դպրոցի մամուլի ծառայությունից:
IB ծրագիրը համաշխարհային կրթական շրջանակներում ակադեմիական ազնվության և մտավոր հզոր ներուժի խորհրդանիշն է դարձել ՝ ուսանողներին կրթական ամենաբարձր չափանիշներով նախապատրաստելով աշխարհի լավագույն համալսարաններ ու քոլեջներ ընդունվելու համար:
«Դիպլոմա» ծրագրի շրջանակներում UWC Դիլիջանի ուսանողները կանցնեն երեք «Բարձր մակարդակի» (HL) և երեք «Ստանդարտ մակարդակի» (SL) առարկաներ: IB ծրագրի դիմորդներից կպահանջվի ներկայացնել ծավալուն շարադրություն (Extended Essay), ավարտել ճանաչողության տեսության (Theory of Knowledge (TOK) դասընթացը եւ ակտիվորեն ներգրավված լինել զանազան ստեղծագործական, սոցիալապես ակտիվ եւ կամավորական (Creativity, Action and Service (CAS) ծրագրերում:
Այս տարվա հոկտեմբերին Դիլիջանի միջազգային դպրոցը դարձել է Միացյալ Համաշխարհային Քոլեջներ (United World Colleges-UWC) կրթական ցանցի լիիրավ անդամ և ստացավ UWC Dilijan անվանումը:
Դիլիջանի միջազգային դպրոցը լայնածավալ բարեգործական նախաձեռնություն է, որի շնորհիվ Հայաստանը ներկայացված կլինի համաշխարհային կրթական քարտեզի վրա:
Դպրոցն իր դռները կբացի 2014 թ. սեպտեմբերից` 90 աշակերտների համար: 2023-ին դպրոցում կուսանեն 650 աշակերտներ 60 երկրներից: Աշակերտների 90 տոկոսը կսովորեն նվիրատուների կողմից հատկացված կրթաթոշակներով:
Լրահոս
Տեսանյութեր
Թովմասյանը՝ Նանուշյանին. Նշել եք՝ ծրագրի իրականացումը պայմանավորված է օրենքով, բայց օրենքը չկա