2011 թվականի մարտից մինչև այսօր Սիրիայում բռնաբարվել է 6000 կին
Սիրիայում կանայք ավելի ու ավելի շատ են բռնությունների ու խոշտանգումների զոհ դառնում: Ըստ Euro Mediterranean Human Rights Network (EMHRN) իրավապաշտպան կազմակերպության տվյալների՝ 2011 թվականի մարտից մինչև այսօր ընկած ժամանակահատվածում Սիրիայում բռնաբարվել է 6000 կին:
Կազմակերպության մամուլի խոսնակի փոխանցմամբ՝ այդ կանայք հետագայում դատապարտելի են դառնում հասարակության կողմից և շատ հաճախ ստիպված են լքել իրենց տունը:
«Կանայք հայտնվում են թիրախում քաղաքական խնդիրների պատճառով, և շատ խոցելի են»,-BBC-ին ասել է մամուլի խոսնակը:
Զեկույցի համաձայն՝ կանայք հայտնվում են նաև դիպուկահարների թիրախում, ինչպես նաև իրենց երեխաների հետ միասին որպես կենդանի վահան «օգտագործվում»: Բացի այդ, կանանց գրոհայիններն առևանգում են, որպեսզի փոխանակեն բանտում հայտնված իրենց ընկերների հետ կամ վրեժխնդիր լինեն: