«Հեզբոլլահ». «Վեցյակի» հետ ձեռք բերված համաձայնությունը Իրանի մեծ հաղթանակն է
Լիբանանյան «Հեզբոլլահ» շարժումը հայտարարել է, որ «վեցյակի» և Իրանի միջև ձեռքբերված համաձայնությունը տարածաշրջանային իր դաշնակցի մեծ հաղթանակն է: Այս մասին հայտնում է լիբանանյան The Daily Star-ը:
«Այն, ինչ ձեռք է բերվել այս համաձայնագրի միջոցով, Իրանի և տարածաշրջանում ապրող մարդկանց հաղթանակն է, և այդ նույն մարդկանց թշնամիների պարտությունը: Դա հաղթանակի մոդել է և համաշխարհային ձեռքբերում, որը Իսլամական հանրապետությունն ավելացրել է իր հաղթանակների և ձեռքբերումների շարքում»,-ասվում է «Հեզբոլլահի» տարածած հայտարարության մեջ:
Ի դեպ, «Հեզբոլլահը» 1980-ական թվականներից Իրանի հիմնական դաշնակիցն է: Զինված խմբավորումը, որը ԱՄՆ-ի և եվրոպական մի շարք երկրների կողմից ահաբեկչական է ճանաչված, այժմ Սիրիայում կռվում է Բաշար Ասադի կողքին: