Իրանի ԱԳՆ. Թեհրանը ոչ ոքի չի խնդրում ճանաչել ուրանի հարստացման իր իրավունքը, նա այդ իրավունքն ունի
«Մենք ոչ ոքի չենք խնդրում ճանաչել ուրանի հարստացման մեր իրավունքը, մենք այդ իրավունքն ունենք»,-այդ մասին իրանական «ՄԵՀՐ» լրատվական գործակալության հաղորդմամբ՝ հայտարարել է ԻԻՀ ԱԳ փոխնախարար Սեյյեդ Աբբաս Արաղչին:
Փոխնախարար Արաղչին, անդրադառնալով ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերիի այն հայտարարությանը, թե ժնևյան համաձայնագրում «ուրանի հարստացման իրավունք» ձևակերպում չկա, մասնավորապես նշել է. «Իրանի՝ ուրանի հարստացման իրավունքն այնպիսի բան չէ, որը պետք է տան, մենք ոչ ոքի չենք խնդրում ճանաչել կամ մեզ տալ ուրանի հարստացման մեր իրավունքը»:
Շարունակելով խոսքը՝ ԻԻՀ փոխնախարարը հավելել է. «Մենք ինքներս ունենք այդ իրավունքը, հետևաբար ակնկալում ենք, որպեսզի մյուս երկրները ևս հարգեն մեր իրավունքը: Ժնևյան համաձայնագրում դա արձանագրվել է. «5+1 խմբի» անդամ երկրները, այդ թվում՝ ԱՄՆ-ն ընդունել են, որ Իրանի ուրանի հարստացման ծրագիրը շարունակություն է ունենալու»:
Արաղչին հերքել է, թե Ժնևում ստորագրված համաձայնագրի որոշ դրույթներ հնարավոր է վերանայվեն:
Նշենք, որ նոյեմբերի 23-ին տեղի ունեցավ պատմական իրադարձություն. Երկարամյա փակուղային իրավիճակից հետո Ժնևում
Իրանի և «5+1 խմբի» միջև ստորագրվեց համաձայնագիր, ըստ որի՝
1. Իրանը հայտարարում է, որ 6 ամսվա ընթացքում ուրանը 5 տոկոսից ավելի չի հարստացնի
2. Իրանի պետրոքիմիական արտադրանքի արտահանման և ոլորտի հետ կապված այլ ծառայությունների նկատմամբ սահմանված պատժամիջոցների կասեցում
3. Ոսկու և թանկարժեք մետաղների ոլորտում առկա սահմանափակումների կասեցում
4. Ավտոմոբիլային արդյունաբերության ոլորտի նկատմամբ ԱՄՆ-ի սահմանած պատժամիջոցների կասեցում
5. Իրանի քաղաքացիական ինքնաթիռների համար անվտանգ թռիչքներ ապահովելու նպատակով համապատասխան սերտեֆիկատի և անհրաժեշտ պահեստամասերի տրամադրում
6. ՄԱԿ-ի ԱԽ կողմից Իրանի նկատմամբ նոր պատժամիջոցներ չպետք է կիրառվեն
7. ԵՄ-ի կողմից Իրանի նկատմամբ նոր պատժամիջոցներ չպետք է կիրառվեն
8. ԱՄՆ-ի կառավարությունը նախագահի և Կոնգրեսի իրավասությունների շրջանակներում ձեռնպահ է մնալու Իրանի նկատմամբ նոր պատժամիջոցներ կիրառելուց:
Թեմայի առնչությամբ մեկնաբանություն՝
Իրանագետ. Ժնևյան համաձայնագիրը կնպաստի տարածաշրջանում խաղաղության և անվտանգության ապահովմանը
Լրահոս
Տեսանյութեր
Ուզում են երկիրը Հյուսիսային Կորեա սարքեն, մենք էլ դառնանք իրենց համբալները. Բողոքի ակցիա