ԱՄՆ-ն, Ռուսաստանն ու ՄԱԿ-ը դեռևս չեն որոշել Իրանի մասնակցության հարցը Ժնև 2 համաժողովին
Միացյալ Նահանգները, Ռուսաստանն ու ՄԱԿ-ը եռակողմ բանակցությունների ընթացքում ընդհանուր հայտարարի չեն եկել սիրիական հակամարտության խաղաղ կարգավորմանը միտված «Ժնև 2» համաժողովին Իրանի մասնակցության վերաբերյալ: Այս մասին տեղեկացնում է «Ինտերֆաքս» գործակալությունը, հղում անելով ՌԴ փոխարտգործնախարար Գենադի Գատիլովին:
Այդպիսով, Իրանի մասնակցության հարցը մնում է բաց հետագա քննակուների համար: Իրանական կողմի մասնակցությանն ընդդիմանում են սիրիական ընդդիմադիր խմբավորումները:
Հիշեցնենք, ավելի վաղ հայտնի էր դարձել, որ սիրիական հակամարտությանը նվիրված «Ժնև 2» համաժողովը ծրագրված է անցկացնել 2014 թ-ի հունվարի 22-ին: