Facebook-ում հեղափոխության կոչեր անող կեղծ օգտատերերի թիկունքում թաքնված իրական անձանց ինքնությունը բացահայտված է
«Իրավունք»-ը «Բամբասանք» խորագրի ներքո գրում է «Ըստ տեղեկատվական անվտանգության մասնագետներին մոտ կանգնած աղբյուրի՝ արդեն ավարտին է մոտեցել «ֆեյսբուքում» սահմանադրական կարգը բռնի տապալելու կոչերը տարածող կեղծ օգտատերերի թիկունքում թաքնված իրական անձանց ինքնության բացահայտումը, և նյութերը փոխանցվել են իրավապահներին: Ըստ մեր աղբյուրի՝ դրանց միայն 30 տոկոսն է ապրում Հայաստանում, իսկ մնացյալը գտնվում են ԱՄՆ-ում և Եվրոպայում: Առանձնահատուկ շատ են վիրտուալ հեղափոխականները Ֆրանսիայում և Հոլանդիայում»: