ԵԱՀԿ-ն դե ֆակտո դադարեցնում է գործունեությունը Ադրբեջանում
2014թ.-ի հունվարի մեկից Բաքվում ԵԱՀԿ գրասենյակի կարգավիճակը կփոխվի, հաղորդում է ադրբեջանական Haqqin.az լրատվականը: Գրասենյակը գործելու է նախագծերի համակարգման ձևաչափով: Այս մասին այսօր լրագրողներին հայտարարել է Բաքվում ԵԱՀԿ գրասենյակի ղեկավար Քորայ Տարգայը:
Նրա խոսքերով` այս մասին որոշումն ընդունվել է այս տարվա հուլիսի 26-ին ԵԱՀԿ Մշտական խորհրդի նիստի ընթացքում:
Հիշեցնենք, որ այս տարվա սկզբին Ադրբեջանը դիմել էր ԵԱՀԿ-ին, որպեսզի Բաքվում գործող ԵԱՀԿ գրասենյակի կարգավիճակը իջեցվի, և այն գործի ծրագրերի համակարգման ձևաչափով:
Լրահոս
Տեսանյութեր
Ուզում են երկիրը Հյուսիսային Կորեա սարքեն, մենք էլ դառնանք իրենց համբալները. Բողոքի ակցիա