ԱՎԾ զեկույց. Հայաստանում աղքատ է բնակչության 32.4%-ը
ՀՀ ազգային վիճակագրական ծառայությունն այսօր հրապարակել է «Հայաստանի սոցիալական պատկերը և աղքատությունը» վիճակագրական-վերլուծական զեկույցը: Այն նկարագրում է երկրի աղքատության դինամիկան տարբեր՝ սոցիալ-տնտեսական, ժողովրդագրական ու աշխարհագրական մակարդակներով:
ԱՎԾ հրապարակած զեկույցի համաձայն՝ աղքատ են համարվում մեկ չափահաս անձի հաշվով աղքատության վերին` ընդհանուր գծից (2012թ. մեկ ամսվա համար 37 044 դրամ), ցածր սպառում ունեցող բնակիչները:
Շատ աղքատ են գնահատվել նրանք, ում սպառումը մեկ չափահաս անձի հաշվով ցածր է եղել աղքատության ստորին` ընդհանուր գծից (30 547դրամ), իսկ ծայրահեղ աղքատ կամ թերսնված՝ համարվել են աղքատության պարենային գծից (21 732 դրամ) ցածր սպառում ունեցողները:
2012թ.-ին բնակչության մոտավորապես ամեն երրորդը` 32.4% համարվել է աղքատ, նրանցից 13.5%` շատ աղքատ, իսկ 2.8%` ծայրահեղ աղքատ: Չնայած որ 2012թ.-ին 2011թ.-ի նկատմամբ աղքատության մակարդակը նվազել է, սակայն 2008թ.-ի համեմատ թե´ աղքատության մակարդակը և թե´ դրա խորությունն ու սրությունը, դեռևս գերազանցում են այն:
2012թ.-ին աղքատների թվաքանակը կազմել է մոտ 980 հազար (մշտական բնակչության ցուցանիշի հաշվով), շատ աղքատների թվաքանակը` 408 հազար, իսկ ծայրահեղ աղքատների թվաքանակը`մոտ 85 հազար:
Աղքատությունը 2012թ.-ին շատ չի տարբերվում ըստ քաղաքային (32.5%) և գյուղական բնակավայրերի (32.1%):
Լրահոս
Տեսանյութեր
Եթե Ադրբեջանը վստահ է, ինչո՞ւ է դատական գործընթացները դադարեցնելու մասին գաղափար առաջ քաշում