Իշխանաձորում և Կովսականում սիրիահայերի համար կառուցվող բնակարանները շուտով պատրաստ կլինեն
Քաշաթաղում այս պահին վերաբնակեցված է սիրիահայ 34 ընտանիք, 90 մարդ: Այս մասին Panorama.am-ին տեղեկացրեց Քաշաթաղի շրջանի վարչակազմի վերաբնակեցման վարչության պետ Ռոբերտ Մաթևոսյանը:
«Հինգ ընտանիքի համար մենք կասկածում ենք, քանի որ մի ոտքը միշտ Երևանում է, մտածում ենք, որ հնարավոր է տեղափոխվեն: Մյուսներն արդեն ադապտացվել են, իրենց տնտեսությունն են ստեղծել»,- ասաց նա:
Ռոբերտ Մաթևոսյանը տեղեկացրեց, որ արդեն ավարտվում են Իշխանաձորում և Կովսականում սիրիահայերի համար կառուցվող շենքերի շինաշխատանքները: Նա նշեց, որ մինչև Նոր տարի բնակարանամուտ կանեն: Բացի դա, երեք առանձնատուն էլ Բերձորում է կառուցվում:
Ինչ վերաբերում է սիրիահայ երեխաների կրթությանը, ապա ուսուցիչները կամավոր, առանց վճարի երեխաների հետ առանձին լեզվի պարապմունքներ են անցկացնում: «Շատ արագ են սովորում, մենք սիրիահայ բնակիչ ենք ունեցել, որ հայերեն երկու-երեք բառ էր խոսում, իսկ հիմա շատ վարժ տիրապետում է լեզվին»,- ասաց նա:
Ռոբերտ Մաթևոսյանն ընդգծեց, որ բոլոր չափահաս սիրիահայերը, ովքեր ցանկություն են հայտնել, ապահովվել են աշխատանքով:
Նախորդիվ`
Քաշաթաղում սիրիահայ 25-30 ընտանիք է ապրում. Նրանց մի մասը բնակարանի է սպասում
Քաշաթաղում արդեն վերաբնակեցվել է 23 սիրիահայ ընտանիք
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան