Հետախույզ. Ռուսական ռազմակայանին հողատարածքներ տրամադրելը օրինաչափ է
«Ռուսաստանը ցանկանում է դառնալ ուժային բևեռ և այդ նպատակով համագործակցելու է իր դանշակիցների հետ, այդ թվում Հայաստանի»,-այսօր լրագրողների հետ հանդիպմանն անդրադառնալով Գյումրիում տեղակայված ՌԴ-ի 102-րդ ռազմակայանին նոր հողատարածքներ տրամադրելու թեմային ասաց քաղաքագետ Լևոն Շիրինյանը:
Նա նշեց, որ գոյություն ունի թուրքական սպառնալիք և այդ պատճառով ՀՀ-ի քաղաքական և ռազմական ղեկավարությունը որոշում է կայացրել այդ հողատարածքները տրամադրել ռուսական ռազմակայանին: «ՀՀ-ի ռազմաքաղաքական ղեկավարությունը որոշում է կայացրել արդյունավետ և տրամաբանված համագործակցության մեջ մտնել Ռուսաստանի հետ»,-նշեց Լ.Շիրինյանը:
Նրա խոսքերով, ռուսական ռազմաբազան ցանկանում է արդիականացվել և ընդլայնվել և այդ գործընթացը՝ ՀՀ-ի ազգային անվտանգության ապահովման տեսանկյունից հայկական շահերից էլ է բխում: «Այս պահին ձևավորվում է Մոսկվա-Երևան-Թեհրան աշխարհաքաղաքական առանցքը»,-նշեց քաղաքագետը:
Իր հերթին, ՀՆԽ-ի հետախույզ Վովա Վարդանովը անդրադառնալով թեմային նշեց, որ ռուսական ռազմական բազայի 5.000-ոց անձնակազմի համար Գյումրիի բազան շատ փոքր էր և նրանց հողատարածքները տրամադրելը օրինաչափ է մի քիչ էլ ուշացած: «Մենք ռուսների հետ ունենք պայմանագիր, որ ռուսները պետք է մեր հետ միասին ապահովենք ՀՀ-ի անվտանգությունը»,-նշեց Վ. Վարդանովը:
Նրա խոսքերով, ինքը անհիմն և արհեստական է համարում այդ հողատարածքների տրամադրման հետ կապված շահարկումները: