Փողոցներ, որոնք ամեն ընտրությունից առաջ խոստացել են կարգի բերել (Լուսանկարներ)
Անձրևների ու ձյան հետ Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի Հաղթանակ թաղամասի շատ փողոցներ դառնում են անանցանելի բնակիչների համար: Եթե տեղումները մի քանի օր են շարունակվում, դրանցով արդեն դժվարությամբ են սկսում անցնել նաև մարդատար մեքենաները:
Չոր եղանակին տաքսու վարորդներն անգամ դժվարությամբ եմ համաձայնվում ապասարկել այդտեղի բնակիչներին:
Թաղամասի բնակիչները պատմում են, որ մի քանի անգամ փոսերն ընկած տաքսու վարորդները ուղևորին իջեցրել են ճանապարհի կեսին, ներողություն խնդրել ու հետ դարձել: Հիմա տաքսի նստելուց նախ ներկայացնում են փողոցների վիճակը, հետո նայում են, որ մեքենան սովետական արտադրության լինի... Փողոցներով երթևեկելիս տեղի են տալիս նաև երթուղայինների վարորդների նյարդերը:
Բնակիչները հույս էլ չունեն, որ փողոցները մի օր կարգի կբերվեն: Ամեն ընտրությունից առաջ նրանց հանդիպել են, խոստացել, եթե ոչ ասֆալտել, ապա գոնե գրունտային հողի ու մյուս փողոցներից քերված ասֆալտի միջոցով բարեկարգել: Սակայն փողոցներն այսօր այս տեսքն ունեն:
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները