Վրացական դասագրքերում պատմական փաստերի աղավաղման և հայերեն թարգմանության թերացումների մասին
Վրաստանի հայկական դպրոցների դասագրքերում հայկական թարգմանությունը թերացումներով է: Հայկական դպրոցների 7-8-րդ դասարանների կենսաբանության, երաժշտության և արվեստի դասագրքերն ամբողջությամբ վրացերենով են, իսկ պատմության դասագրքերում պատմական փաստերն են աղավաղված: Այս թեմաների շուրջ «Հարավային Դարպասը» զրուցել է Վրաստանի կրթության նախարարության ազգային ուսումնական ծրագրի դեպարտամենտի ներկայացուցիչ Թեա Կարչավայի հետ։
Վրաստանի կրթության նախարարության ներկայացուցիչը նախ նշել է, որ ամեն դասագրքի թարգմանությունն անհրաժեշտ է և տեղեկացրել, որ թարգմանությունը իրականացվում է փուլային։ «Թարգմանության հիմնախնդիրների մասին տեղեկացված ենք, աշակերտները ինչպես նախկինում, այնպես էլ հիմա բողոքում են: Դրա համար պետք է, որ դասագրքերի թարգմանիչները ոչ միայն տիրապետեն լեզուներին, այլև պետք է ծանոթ լինեն կրթության համակարգի նրբություններին»,- ասել է նա:
Հարցին` այնուամենայնիվ, ինչո՞ւ դասագրքերը չեն թարգմանվել, Թեա Կարչավան պատասխանել է. «Նախարարության մենեջմենթը փոխվեց։ Որոշակի հիմնախնդիրներ ծագեցին նաև հրատարակիչների հետ, այդ պատճառով էլ տեղի ունեցավ թյուրիմացություն»:
Դիտարկմանը` պատմության դասագրքերում պատմական փաստերն էլ են աղավաղվել, նախարարության ազգային ուսումնական ծրագրի դեպարտամենտի ներկայացուցիչն արձագանքել է. «Այո, աղճատված են, այդ սխալը թարգմանության ժամանակ պետք է ուղղվեր։ Պատճառը նաև այն է, որ հեղինակները վեց դասարանների համար գրքերը գրելու համար ունեին քիչ ժամանակ, ընդամենը մեկ տարի։ Սուղ ժամանակ էր տրվել նաև գրիֆի շնորհմանը։ Այդ ամենը պետք է հաշվի առնել։ Պետք է վերանայել ողջ քաղաքականությունը, ինչպես են կազմվելու դասագրքերն և ինչպես է անցկացվելու գրիֆի շնորհումը, որպեսզի դասագրքերը համապատասխանեն հանրակրթական նպատակներին»:
Ինչ վերաբերում է տեսակետին, թե բիլինգվալային ուսուցումը արդյունքներ չի տալիս, ապա Թեա Կարչավան դրա հետ համաձայն չէ, ըստ նրա` ուղղակի անհրաժեշտ է որակյալ աշխատանք։ Նրա կարծիքով, միտումն այնքան էլ վատը չէ։
«Հարավային Դարպասի» մեկ այ դիտարկմանը` մանկավարժները վրացերենին բավական չեն տիրապետում, նրանք դժվարանում են աշակերտներին բացատրել դասը այդ դասագրքերով, նա պատասխանել է. «Լրիվությամբ համամիտ եմ, հենց դրա համար էլ այն չի գործում։ Նախ հարկավոր են վարժանքներ ուսուցիչների հետ և հետո նրանց թույլ տալ մտնել դասարաններ։ Սկսեցին վերջից, բայց չէ՞ որ նախ անհրաժեշտ է կադրերը նախապատրաստել։ Աշխատում ենք նախարարությունում, հանրակրթական բոլոր կենտրոններում, սակայն դա բավական չէ։ Վարժանքները, ուսուցիչների աշխատանքը, դա մեր համակարգի աքիլեսյան գարշապարն է»:
Մանրամասները` սկզբնաղբյուր կայքում:
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները