Վովա Վարդանով. «Նախիջևանյան խաների» հայտարարությունները ներքին սպառման համար են
«Մերձկասպյան թուրքերի և նրանց առաջնորդների «նախիջևանյան խաների» արված հակահայկական հայտարարությունները արվում են միայն ներքին շուկայի համար»,-այսօր լրագրողների հետ հանդիպմանն անդրադառնալով Ադրբեջանի կողմից ՀՀ-ին և ԼՂՀ-ին ուղղված ռազմատենչ հայտարարություններին, ասաց հետախույզ Վովա Վարդանովը:
Նա նշեց, որ հայերը պետք է անընդհատ պատրաստվեն, զինվեն, լինեն կոփված: «Եթե լինի նոր պատերազմ ես անպայման նորից զենք կվերցնեմ մերձկասպյան թուրքերի դեմ: Մենք այնտեղ ունենք դաշնակիցներ ի դեմս լեզգիների, թալիշների և այլ ազգերի»,-նշեց Վարդանովը:
Վ. Վարդանովը նշեց, որ մերձկասպյան թուրքերի երկիրը պետք չէ Ադրբեջան անվանել, իսկ նրանց ՝ադրբեջանցիներ:
«Ադրբեջանը գտնվում է ավելի հարավ՝ այսօրվա Իրանի տարածքում»,-նշեց հետախույզը:
Նրա խոսքերով, «Ռուսաստանի հետ համագործակցելով Հայաստանը ապահովում է իր անվտանգությունը օսմանյան թուրքերից»: