ԻԻՀ նախկին նախագահ Մահմուդ Ահմադինեժադին անհարգելի պատճառով դատարան չներկայանալու համար կարող են ձերբակալել
«Մահմուդ Ահմադինեժադի՝ անհարգելի պատճառով դատարան չներկայանալը կհանգեցնի նրա ձերբակալմանը»,-այդ մասին իրանական «ՄԵՀՐ» լրատվական գործակալության հաղորդմամբ՝ հայտարարել է ԻԻՀ Մեջլիսի՝ փորձագիտական հարցերով վերահսկողական վարչության պետ Մոջթաբա Մալեք Աֆզալին:
Իրանական «ալեֆ.իր» կայքի հաղորդմամբ՝ նախօրեին ԻԻՀ նախկին նախագահը պետք է ներկայանար Թեհրան նահանգի քրեական դատարանի 76-րդ բաժանմունք, սակայն, նրա փոխարեն դատական նիստին ներկայացել է փաստաբանը:
Մ. Ահմադինեժադը մեղադրվում է Մեջլիսի կանոնակարգ օրենքները խախտելու մեջ. Մեղադրանքներից մեկն առնչվում է այն խնդրի հետ, որ նախկին նախագահը սպորտի և երիտասարդության հարցերով նախարարի թեկնածությունը ուշ է ներկայացրել, իսկ երկրորդի համաձայն՝ Ահմադինեժադը Նավթի ազգային ընկերության կանոնադրությունը չի ներկայացրել:
ԻԻՀ Մեջլիսի՝ փորձագիտական հարցերով վերահսկողական վարչության պետը, անդրադառնալով վերոնշյալ խնդրին, նշել է. «Մահմուդ Ահմադինեժադը պետք է ներկայանա դատարան, պատասխանի իրեն ներկայացված մեղադրանքներին և անձամբ իրականացնի իր պաշտպանությունը»:
Լրահոս
Տեսանյութեր
Ուզում են երկիրը Հյուսիսային Կորեա սարքեն, մենք էլ դառնանք իրենց համբալները. Բողոքի ակցիա