Վրաստանի ԱԳՆ. Եվրամիության հետ Ասոցացման համաձայնագիրը կստորագրվի 2014թ.-ի սեպտեմբերին
Եվրամիության և Վրաստանի միջև Ասոցացման համաձայնագիրն անպայմանորեն կստորագրվի 2014թ.-ի սեպտեմբերին: Այս մասին «Ապնեսի. գե» լրատվական գործակալության փոխանցմամբ, հայտարարել է Վրաստանի արտգործնախարար Մայա Փանջիկիձեն:
«Մենք կանգնած ենք կարևոր պատմական իրադարձության առաջ: Վիլնյուսի գագաթաժողովին տեղի կունենա Ասոցացման համաձայնագրի նախաստորագրումը»,- նշել է նա:
Վրաստանի արտգործնախարարը վստահություն է հայտնել, որ մինչև Ասոցացման համաձայնագրի ստորագրումը, որը, նրա խոսքով, տեղի կունենա 2014թ.-ին սեպտեմբերին, Վրաստանն ամեն ինչ կանի իր պարտականությունները կատարելու ուղղությամբ, և Եվրամիությունը նույնպես պետք է կատարի իր պարտականությունները, քանի որ այդ ողջ ընթացքում պետք է լուծվեն բազմաթիվ տեխնիկական հարցեր:
Հիշեցնենք, որ նոյեմբերի 28-29-ը Լիտվայի մայրաքաղաք Վիլնյուսում տեղի կունենա «Արևելյան գործընկերության» գագաթաժողովը, որի շրջանակում Եվրամիությունը մտադիր էր Ասոցացման և Խորը ու համապարփակ ազատ առևտրի համաձայնագրեր ստորագրել Ուկրաինայի և նախաստորագրել՝ Հայաստանի, Վրաստանի և Մոլդովայի հետ:
Սակայն նոյեմբերի 21-ին Ուկրաինայի կառավարության որոշմամբ դադարեցվեցին համաձայնագրի ստորագրման նախապատրաստական աշխատանքները, իսկ սեպտեմբերի 3-ին Հայաստանի և Ռուսաստանի ղեկավարների համատեղ հայտարարության համաձայն՝ Հայաստանը ցանկություն է հայտնել միանալ Մաքսային միությանը և ապագայում մասնակցել Եվրասիական տնտեսական միության ձևավորմանը:
Լրահոս
Տեսանյութեր
Ուզում են երկիրը Հյուսիսային Կորեա սարքեն, մենք էլ դառնանք իրենց համբալները. Բողոքի ակցիա