Դամասկոսի համալսարանի ռեկտորը և Սիրիայում ՀՀ դեսպանը քննարկել են Հայագիտության ամբիոն բացելու հարցը
25 նոյեմբերին Դամասկոսի համալսարանի ռեկտոր Մուհամեդ Ամեր Մարդինին հանդիպում է ունեցել Սիրիայում ՀՀ դեսպան, դոկտոր Արշակ Փոլադյանի և Դամասկոսի Հայոց թեմի առաջնորդ Արմաշ եպիսկոպոս Նալբանդյանի հետ, որի ժամանակ քննարկվել է Դամասկոսի համալսարանին կից Լեզուների բարձրագույն ուսումնարանում հայոց լեզվի ուսուցման կենտրոն, ինչպես նաև Դամասկոսի համալսարանում հայագիտական ամբիոն բացելու հարցը: Այս մասին հայտնում է
«Ազդակ օրաթերթը»:
Հանդիպման ներկա էր նաև ՀՀ դեսպանատան խորհդրական Տիգրան Գևորգյանը, դոկտոր Նորա Արիսյանը, Դամասկոսի համալսարանի ընդհանուր քարտուղարը, Միջազգային հարաբերությունների ամբիոնի և Լեզուների բարձրագույն ուսումնարանի վարիչները:
Հանդիպման ընթացքում շեշտվել է համալսարանի՝ տարբեր լեզուներ ուսուցանելու ցանկությունը, մանավանդ հայոց լեզվի, որն ուղղված է երկու երկրների հարաբերությունների բազմակողմանի զարգացմանը:
Լրահոս
Տեսանյութեր
Թովմասյանը՝ Նանուշյանին. Նշել եք՝ ծրագրի իրականացումը պայմանավորված է օրենքով, բայց օրենքը չկա