Կենտրոնում նոր տարածքի նկատմամբ գերակա հանրային շահ է ճանաչվելու
Երևան քաղաքի Պռոշյան և Դ.Դեմիրճյան փողոցներին ու Սիրահարների զբոսայգուն հարակից տարածքի նկատմամբ կճանաչվի բացառիկ` գերակա հանրային շահ: Որոշման նախագիծը ներառված է կառավարության առաջիկա նիստի օրակարգում:
Այստեղ նախատեսվում է իրականացնել քաղաքաշինական ծրագիր:
Հիմնավորվում է, որ այդ տարածքներում քաղաքաշինական ծրագրի իրականացմամբ Երևանի կենտրոնից կվերանա ներկայումս առկա խառը, անկանոն կառուցապատումը` տարերայնորեն տեղակայված ոչ սեյսմակայուն, հին և խարխուլ շինություններով, որի փոխարեն նախատեuվում է բազմաֆունկցիոնալ կառուցապատում` բնակարանային ֆոնդ, ավտոկայանատեղիներ, կանաչապատ տարածք:
Որոշ հատվածներում, կառուցապատման ծրագրերի շրջանակներում, uտեղծվելու են uտորգետնյա ավտոկայանատեղեր, կանաչապատ տարածքներ, խաղահրապարակներ, ինչպեu նաև հիմնովին նորացվելու են ինժեներատեխնիկական ենթակառուցվածքները:
«Տարածքը ներկայումս կառուցապատված է հին և խարխուլ, տարերայնորեն տեղակայված բնակելի տներով և շենք- շինություններով, որոնք չեն համապատասխանում հակահրդեհային, սանիտարահիգիենիկ, քաղաքաշինական նորմերին և կարող են պատճառ հանդիսանալ արտակարգ իրավիճակների»,-հիմնավորում են քաղաքապետարանց:
Ըստ նախագծի, նշված տարածքի ձեռք բերող է հանդիuանում «Լոկալ Դիվելոփըրզ« սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությունը: Սեփականության oտարման գործընթացն uկuելու վերջնական ժամկետը 2015 թվականի հունվարի 1-ն է:
Լրահոս
Տեսանյութեր
Գիշեր-ցերեկ կաշխատենք, միայն առաջվա Հայաստանում ապրենք. Քաղաքացիները՝ աշխատաժամանակի կրճատման մասին