«Human Rights Watch».Ադրբեջանի նախագահը «լրագրողների ընկերը չէ»
«Human Rights Watch» միջազգային իրավապաշտպան կազմակերպությունը տպագրել է Հարավային Կովկասի գծով ավագ հետազոտող Գեորգի Գոգիայի՝ «Ադրբեջանի նախագահը «լրագրողների ընկերը չէ»» խորագրով հոդվածը:
Ստորև ներկայացնում ենք հոդվածը՝ որոշ կրճատումներով.
«Ես ստիպված էի օրացույցը ստուգել, վստահ լինելու, որ ապրիլի 1-ը չէ՝ խաբելու օրը չէ, քանի որ ես կարդացի այն մասին, որ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևին նոյեմբերի 24-ին տեղական ԶԼՄ-ների ներկայացուցիչները շնորհել են «Լրագրողների ընկեր» մրցանակը:
Ադրբեջանը երկար արձանագրություններ ունի անկախ և ընդդիմադիր ԶԼՄ-ների հանդեպ ցուցաբերած թշնամանքի հարցում: Կառավարության պաշտոնյաները քրեական և քաղաքացիական զրպարտություն են օգտագործում այն լրագրողների և իրավապաշտպանների հանդեպ, ովքեր քննադատում են իշխանություններին:
Վերջին 6 ամիսներին, 12 լրագրողների հետապնդել են, ձերբակալել: Այս տարի «Human Rights Watch»-ը ֆիքսել է քննադատական և հետաքննող լրագրության համար ձերբակալված առնվազն յոթ լրագրողների:
Նրանցից մեկը՝ Խուրալ թերթի խմբագիր Ավազ Զեյնալի դատապարտումն էր: Զեյնալիին ձերբակալվել է նախկին պատգամավոր Գյուլար Ախմեդովայի բողոքի հիման վրա, ով ևս ձերբակալվել է խարդախության համար: Խմբագիրը հերքել է իրեն ներկայացված մեղադրանքները:
Ադրբեջանում շատ լրագրողներ գրաքննության են ենթարկվում, հատկապես այն ժամանակ, երբ գրում են ազդեցիկ պաշտոնյաների և նրանց գործարքների մասին, որոնք կապ ունեն նախագահի ընտանիքի հետ: Նրանցից մեկը հետաքննող լրագրող Հադիջա Իսմայիլովան է, ում ճանապարհը շատ դժվար էր. նրա տանը թաքնված տեսախցիկ էին տեղադրել և շանտաժի էին ենթարկում, եթե չլռի ապա այդ տեսանյութը կհրապարակվի: Երբ նա հրաժարվեց լռել, այդ տեսանյութը հայտնվեց համացանցում:
Նախագահ Ալիևը շատ բան պետք է անի, որպեսզի արժանանա լրագրողների իրական ընկեր կոչմանը: Ազատ արձակելով նրանց, ովքեր բանտում են գտնվում կեղծ քրեական մեղադրանքներով, լավագույն սկիզբ կլինի»:
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան